Երևան, 31.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ты-супер» նախագծին երկու հայ երեխա կմասնակցի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

 НТВ հեռուստաալիքի` փետրվարին կայանալիք «Ты-супер» տաղանդների երաժշտական շոույին կմասնակցեն Անգելինա Պապիկյանը և Սաբինա Մանվելյանը: Նախագծի մանրամասների մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին շոուի մասնակիցները, նրանց ղեկավարներն ու նախագծի ինֆորմացիոն հովանավոր հանդիսացող «Sputnik Արմենիա» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանը: «Մեզ համար շատ կարևոր է նման ծրագրի ինֆորմացիոն հովանավոր լինելը: Այս հեռուստաշոուն ունի սոցիալական ուղղվածություն և նրան կարող են մասնակցել խնամքի կենտրոնների երեխաները»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց  Ալինա Օրդյանը:

Հայաստանյան մասնակից Սաբինա Մանվելյանն ընդգծեց, որ ինքը նախկինում մասնակցել է տարբեր մրցույթների և արժանացել պատվոգրերի:  «Ինձ դպրոցից կանչեցին և ասացին, որ նման նախագիծ կա ու ցանկալի է մասնակցել և անցնելու դեպքում կարող եմ Մոսկվա գնալ: Իրականացվեց լսում, ինձ հավանեցին, այնուհետև` սկայպի միջոցով ներկայացրեցի իրենց ուղարկած երգերից մեկը: Նույն պահին էլ ասացին, որ անցել եմ: Ուրախ եմ և ոգևորված»,-ասաց Սաբինան:

Վանաձորի մանկատան տնօրեն Մարինե Դավթյանի խոսքով` իրենք ի սկզբանե նկատել են Սաբինայի տաղանդը և երգելու ունակությունը: «Սաբինան ութը տարի սովորել է Չայկովսկու անվան երաժշտական դպրոցում և  լավ ձայն ունի»-,նշեց Դավթյանը:

Մասնակից Անգելինա Պապիկյանն ասաց, որ առաջին փուլում ներկայացրել է «Դլե յաման» երգը և անցել: «ՀՀ մշակույթի նախարարության տարբեր մրցույթների եմ մասնակցել, ունեմ հաղթանակներ: Սիրով եմ երգելու այս մրցույթին»,-շեշտեց Անգելինան:

15-ամյա աղջիկներն ասացին, որ միշտ երազել են մեծ բեմում հանդես գալ և վերջապես այդ հնարավորությունն ընձեռնվել է նրանց:

Գյումրիի Ֆրիտյոֆ Նանսենի անվան գիշերօթիկ դպրոցի տնօրեն Անահիտ Կարապետյանի խոսքով` Անգելինան  տասը տարի իրենց մոտ է. շատ խելացի է և բնավորությամբ լիդեր: «Չնայած բարձր ջերմությանը` նա համաձայնեց ելույթ ունենալ կազմակերպիչների համար և անցավ: Հաջողություն եմ մաղթում նրանց երկուսին և ցանկանում, որ մրցույթից միայն լավը, դրականը վերցնեն»,-հավելեց Կարապետյանը:

Նախագծին կարող են մասնակցել նախկին խորհրդային միության տարածքում ապրող 7-  18 տարեկան երեխաներ ու պատանիներ, որոնք հնարավորություն կունենան իրենց ոկալային տվյալները ներկայացնել պրոֆեսիոնալ ժյուրիի անդամներին և հանդիսատեսին:  Նրանք համագործակցելու են  լավագույն մանկավարժների և պրոդյուսերների հետ: Մասնակցության համար 800 հայտ է ներկայացվել, որտեղ սոցիալական հաստատությունների ներկայացուցիչները ընդգծել են, որ իրենց մոտ  բազմաթիվ տաղանդավոր երեխաներ կան, որոնք չունեն բավարար ֆինանսական միջոցներ և նման շուների մա սնակցելու հնարավորություն: НТВ հեռուստաալիքը հոգացել է նաև փոքրիկ մասնակիցների հոգեբանական ադապտացիայի խնդիրը: «Ты-супер» ծրագիրն իրականացվում է  Ռուսաստանի կրթության և գիտության նախարարության աջակցությամբ:

Ինչո՞ւ կարիք առաջացավ ստեղծել ձու եփելու համար նախատեսված հատուկ սարք. «Փաստ»Խոշոր չափի գողություն՝ «Զվարթնոց»-ում․ ՌԴ քաղաքացուց հափշտակել են 8000 դոլար և 50000 ռուբլի Առաջիկա եղանակը՝ Հայաստանում. ինչ է սպասվում ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (31 հոկտեմբերի). Աշխարհի բնակչությունը դարձել է յոթ միլիարդ. «Փաստ»ՏԻՄ ընտրություններ․ ԿԸՀ-ն հրապարակել է կուսակցությունների հերթական համարները Կենսաչափական անձնագրեր․ նոր համակարգ. ի՞նչ է փոխվելու քաղաքացիների համար Փաշինյանն ուզում է ունենալ իր կցորդներից կազմված ընդդիմություն. «Փաստ»Թուրք-ադրբեջանական հարաբերությունների լարվածությունն արտահայտվել է նաև դիվանագիտական արարողություններում «Իշխանությունը գրեթե անթաքույց հայտարարում է, որ առաջնորդվելու է բռնությամբ»․ Աբրահամյան Ինչպե՞ս կազդեն գազի գնի բարձրացումները Հայաստանի վրա. «Փաստ»Իրանի դեմ նոր հարվածների վտանգ․ Վաշինգտոնը զգուշացրել է դաշնակիցներին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իրականացնում է ընկերության թվայնացման գլոբալ գործընթացԵվս մեկ առիթ, որպեսզի սկսես խնայել մեծ նպատակների համարՈւկրաինան որոշակի դադարից հետո հարվածել է ռուսական նավթավերամշակման գործարանի «Անկիրթների» դպրոցն ավարտված է, իսկ քննությունը տալու է հենց այն հանրությունը, որին փորձում էին հիմարացնել. Հ. ԿամենդատյանՏարադրամի փոխարժեքներն այսօր. ինչ վիճակում է ռուբլինԳազ չի լինելու «Վահագս հոգատար էր, ուշադիր, պատասխանատու, նպատակասլաց». Վահագ Աբրահամյանն անմահացել է հոկտեմբերի 4-ին Ջրականում, տուն «վերադարձել»... վեց ամիս անց. «Փաստ»Իսակովի պողոտայում «Mazda CX-5»-ը վրшերթի է ենթարկել փողոցն արգվելված հատվածով անցնող կին հետիոտնի․ բժիշկներն արձանագրել են նրա մшhը Ահազանգեր են ստացվել Ավան վարչական շրջանում և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում, հորդառատ անձրևի հետևանքով առաջացած ջրալցումների վերաբերյալ Հիմար մարդիկ ուզում էին, որ ես պատժամիջոցներ մտցնեի Ռուսաստանի նկատմամբ․ Թրամփ Ծանրամարտի ԱԱ. Հայաստանն այսօր ունի երկու ներկայացուցիչ «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ»Մինչև ե՞րբ կգործի սև և գունավոր մետաղների ջարդոնի արտահանման արգելքը. նախագիծ. «Փաստ»Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»Նոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ»Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»Անվանի դաշնակահար, ՀՀ ժողովրդական արտիստ Սվետլանա Նավասարդյանը նշում է ծննդյան 80-ամյակըՄարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակի վրա. աստղաֆիզիկոս Միշել ՄայորՆոյեմբերի 2-ին և 3-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԲալիում ռուսաստանցի զբոսաշրջիկներով նավակ է պայթել․ ուղևորները ստիպված են եղել նետվել ջուրը«Վեոլիա ջուրը» հայտարարություն է տարածելԱնկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների․ 90 վայրկյան՝ Լիանա Մանուկյանի հետIDBank-ը՝ Սպանդարյանի ջրանցքի վերակառուցման աջակից. ստորագրվեց ծրագրին նվիրված հուշատախտակըԿոնվերս Բանկի «Կումայրի» մասնաճյուղը վերաբացվել է նոր ձևաչափովԿոնվերս Բանկը՝ «Գյուրջիենց տան» զարգացման երկարամյա գործընկերԶգուշացեք. հերթական զեղծարարությունը «TikTok»-ումIDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններովԹուրքիայի նախագահն Անկարայում ընդունել է Ադրբեջանի արտգործնախարարին«Էներգաչափ»-ի մասնավորեցման մրցույթում արձանագրվել են խախտումներ․ 1.34 մլրդ դրամի ներդրում առաջարկած մասնակիցը չի հաղթելԶելենսկին վաղը կայցելի ԹուրքիաԱբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման գործն ուղարկվել է նոր քննությանՀայաստանին պետք է խաղաղություն, որը կախված չէ հարևան երկրի կամքից կամ ցանկությունից․ Գառնիկ ԴավթյանՄեսսին փոխո՞ւմ է ակումբը. Ֆաբրիցիո Ռոմանոն բացահայտել է արգենտինացու ծրագրերըԼեւոն 14-րդը մասնակցել է ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրություններին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամները Կանադայի դեսպանի հետ հանդիպմանը քննարկել են TRIPP նախագծին առնչվող հարցերը