Խաբարովսկում հայ գործարարի որդուն սպանել է նրա համադասարանցին. նոր մանրամասներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱրդեն տեղեկացրել ենք, որ Խաբարովսկում սպանել և այրել են հայ գործարարի 25-ամյա որդուն` Անդրանիկ Մուրադյանին:
Պարզվել է, որ առևանգումը կազմակերպել է Ռաֆիկ Ղամբարովն, ով Անդրանիկի համադասարանցին է եղել և պարբերաբար նրանից գումար է պարտք վերցրել:
Հիշեցնենք, որ 25-ամյա Անդրեյը նա իր «Lexus» մակնիշի մեքենայով անհետացել էր հունվարի 10-ին:Հանցագործները երիտասարդին պահել են մի քանի օր` նրա ազատման համար որպես փոխհատուցում 20 մլն ռուբլի պահանջելով:
Ավելի ուշ հանցագործները, վախենալով պատժից, խեղդել են նրան պարանով, ապա դիակը փաթաթել են պոլիէթիլենային պարկով և այրել երկաթգծի կայարանի մոտ:
25 և 26-ամյա հանցագործները բերման են ենթարկվել:
Նշենք նաև, որ տարիներ առաջ տանը մահացած էին գտնել Անդրեյ Մուրադյանի ավագ եղբորը՝ Ալեքսանդր Մուրադյանին:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



