Ստամբուլի գիշերային ակումբի ահաբեկչությունը հետախուզական կազմակերպության ձեռքի գործն է. Թուրքիայի փոխվարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում Նոր տարվա գիշերը իրականացված ահաբեկչության մեջ ներգրավված է եղել հետախուզական կազմակերպություն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին թուրքական «A Haber» լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլ մուշը:
««Ռեյնա»-ի հարձակումը վերին աստիճանի ծրագրավորված գործողություն էր, որին ներգրավված է եղել նաև հետախուզական կազմակերպություն»,- ասել է Քուրթուլմուշը` նշելով, որ հետաքննությունը կպարզի հարձակման մանրամասները:
2017 թվականի տարեմուտի գիշերը գիշերային ակումբում իրականացված հարձակմանը զոհվել էր 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



