Սպիտակ տան լրագրողները վախենում են Թրամփի օրոք մեկուսացվելուց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը առաջարկել է Սպիտակ տնից բոլոր լրագրողներին եւ թղթակիցներին տեղափոխել, հայտնում է The New York Times-ը:
Նշվում է, որ լրատվամիջոցների աշխատակիցներին այս առաջարկը ցնցել է: Նրանց կարծիքով՝ այդ որոշումը կարող է կործանել տասնամյակներ առաջ հաստատված արձանագրությունը, որի համաձայն՝ լրագրողներն իրավունք ունեն Սպիտակ տանն աշխատել վարչակազմի մյուս անդամների հետ միասին:
Պարբերականը հայտնում է, որ Թրամփի վարչակազմի ներկայացուցիչ Ռայնս Փրիբուսը հերքել է այդ լուրը՝ հայտարարելով, որ Սպիտակ տանը քննարկվել է միայն այն հարցը, որ վարչակազմը մտադիր է ընդլայնել թղթակիցներին եւ լրագրողներին տրամադրվող տարածքը, որոնք պետք է լուսաբանեն նախագահի գործունեությունը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



