BBC–ն հետաքննում է «Շերլոկ» հեռուստասերիալի 4–րդ եթերաշրջանի 3-րդ դրվագի՝ համացանցում հայտնվելու փաստը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆBBC հեռուստաընկերությունը պաշտոնապես հայտարարել է, որ հետաքննում է «Շերլոկ» հեռուստասերիալի 4–րդ եթերաշրջանի 3-րդ դրվագի՝ համացանցում հայտնվելու փաստը։ Ռուսաստանում ցուցադրության իրավունք ունեցող 1-ին ալիքն արդեն հայտնել է, որ միջադեպի մեջ կասկածում է հաքերներին։
«BBC Worldwide–ը լուրջ է մոտենում մեր անվտանգության խիստ համակարգի խախտմանը, եւ մենք նոր հետաքննություն ենք նախաձեռնել, որպեսզի պարզենք, թե ինչպես է տեղի ունեցել արտահոսքը»,– ասված է ընկերության կոմերցիոն ստորաբաժանման հայտարարության մեջ։
«Նախնական վարկածի համաձայն՝ պատճառը հաքերային հարձակումն է եղել։ Միջադեպի մասին լիարժեք ինֆորմացիան Առաջին ալիքը գործընկերներին կհայտնի հետաքննության ավարտից հետո»,– ասված է հեռուստաալիքի հայտարարության մեջ։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



