Սան–Ֆրանցիսկոյում ձերբակալվել է Օռլանդոյի գեյ–ակումբի հրաձիգի կինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍան–Ֆրանցիկոյում ձերբակալվել է Օռլանդոյի գեյ–ակումբի հրաձիգ Օմար Մատինի կինը։ Ինչպես հաղորդում է ABC News–ը, Նուր Սալմանը կասկածվում է ամուսնուն օժանդակելու, արդարադատությանը ոչընդոտելու, ահաբեկչական խմբավորմանը աջակցելու մեջ։ Սպասվում է, որ նա արտահանձնվելու է Ֆլորիդա, որտեղ էլ կնոջը մեղադրանքներ են ներկայացվելու։
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգի Օռլանդո քաղաքի Pulse գեյ–ակումբի վրա հարձակումը տեղի էր ունեցել անցած տարվա հունիսի 12–ին։ Օմար Մատինի հարձակման արդյունքում 49 մարդ սպանվել էր, ավելի քան 50 վիրավորվել։ Ինքը Մատինը սպանվել էր ոստիկանության կողմից։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետությունը»։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



