ԱՄՆ-ում ձերբակալվել է ամենաորոնվող անձանց տասնյակում ընդգրկված հանցագործը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Թեքսասում ձերբակալել են ամենաորոնվող տասնյակի մեջ ընդգրկված հանցագործի։ 24-ամյա աֆրոամերիկացի Թերրի Սթրիքլենդը մեղադրվում է Միլուոքիում երկու տղամարդկանց սպանության համար եւ արդեն կես տարի թաքնվում էր արդարադատությունից։ Նրան բռնել են Էլ-Փասոյում, եւ մեղադրանք են առաջադրել։
Ականատեսների վկայությամբ, նա Միլուոքիում մտել էր տուն, զենք վերցրել եւ կրակել դրսում կանգնածների վրա՝ սպանելով 38-ամյա եւ 19-ամյա տղամարդկանց։ Նա մեկուկես տարեկան երեխային թողել էր տանն ու փախուստի դիմել։ Սթրիքլենդը ՀԴԲ-ի տասնյակում հայտնվել էր անցած ամիս, երբ լրացել էր հետախուզման կես տարին։ Էլ-Փասոյում նրան ձերբակալել են առանց միջադեպերի։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



