Գամբիայի նախագահի որդու մահվան պատճառ է դարձել շունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳամբիայի նախագահ Ադամ Բարոուի 8-ամյա որդին մահացել է այն բանից հետո, երբ նրան կծել է շունը։ Ինչպես հաղորդում է BBC–ն, երեխան մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
Գամբիայի նախագահը բաց կթողնի որդու հուղարկավորության արարողությունը, քանի որ առայժմ ստիպված է մնալ Սենեգալում, որտեղ նա ժամանակավոր ապաստան էր ստացել։ Նշենք, որ Ադամ Բարոուն Գամբիայի նախագահ էր ընտրվել անցյալ տարի, սակայն երկրի ներկայիս նախագահը չէր ընդունել իր պարտությունը, ինչի պատճառով ընտրված նախագահին խորհուրդ էր տրվել մինչև եդմնակալության օրը՝ հունվարի 17–ը մնալ Սենեգալում։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



