Երևան, 01.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Փաստ». Բաքուն սպառնում է Նախիջևանից հարվածել Երևանին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Անցած գրեթե ողջ շաբաթ ադրբեջանական լրատվամիջոցները «ցնծում» էին' Ադրբեջանը կարող է Նախիջևանից հարվածել Երևանին, Երևանը խուճապի մեջ է: Ադրբեջանական հերթական տրագիկոմեդիան սկիզբ առավ այն բանից, երբ Նախիջևանում նոր զորամասի բացման ժամանակ ցուցադրվեցին մի քանի զինատեսակներ, այդ թվում' T–300 Kasirga համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր (Ադրբեջանը դրանք ձեռք է բերել Թուրքիայից):

Եկեք մի պահ ընդունենք, որ ադրբեջանցիների հերթական տեղեկատվական ֆարսն իրականություն է: Ի՞նչ կարող է լինել:
Այս պահին Նախիջևանում տեղակայված են «Սմերչ» ՀԿՌՀ–ի առնվազն մեկ դիվիզիա (առավելագույն հեռահարությունը 90 կմ) և T–300 Kasirga համակարգի որոշակի քանակություն (առավելագույն հեռահարությունը 100–120 կմ' կախված կիրառվող հրթիռից): Այդ համակարգերը, իհարկե, թույլ են տալիս հարվածել Երևանին: Սակայն դրա համար պետք է գտնվել Հայաստանի հետ սահմանից մոտ 20–25 կմ հեռավորության վրա: Հաշվի առնելով, որ Հայաստանը տիրապետում է գերիշխող դիրք ունեցող բարձունքների (հատկապես այն բանից հետո, երբ մոտ 2 տարի առաջ հայկական հատուկ ջոկատայիններն զբաղեցրին չեզոք գոտին), որտեղից ինչպես ափի մեջ երևում է Նախիջևանի մեծ մասը, հակառակորդի արձակման կայանները կարող են հայտնվել հայկական հրետանու պատասխան հարվածի ներքո:

Բացի այդ, պատերազմում միշտ գործում է «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» սկզբունքը: Ուստի Երևանին հարվածելը կհանգեցնի Բաքվին հարվածելուն: Հայաստանը նման գործողության դիմելու հնարավորություն ունի' այդ խնդիրը հեշտորեն կլուծեն «Իսկանդեր» և Р–17 «Էլբրուս» համակարգերը: Ընդ որում, եթե Երևանում առանցքային թիրախներ գրեթե չկան, ապա Բաքվում դրանք ավելի քան շատ են: Բաքվում է գտնվում երկրի միակ նավթային տերմինալը, որը նավթ է մղում դեպի արտահանման ենթակա նավթատարներ, իսկ ոչ այնքան հեռու բուն նավթահորերն են և այլն: Ու թե Ադրբեջանի ինչի՞ն է պետք նման ռիսկի գնալը հանուն մի քանի տասնյակ կամ հարյուրավոր խաղաղ երևանցիների զոհվելու, հասկանալի չէ:

Բացի այդ, ինչպես արդեն ասացինք, հայկական կողմը Նախիջևանի հետ սահմանին զբաղեցնում է գերիշխող դիրք ունցող բարձունքներ: Իսկ բուն Նախիջևանը մնացյալ Ադրբեջանի հետ ցամաքային ուղղակի կապ չունի: Ավիացիայի միջոցով սպառազինություն մատակարարելը չափազանց ծախսատար և բարդ գործ է: Բացի այդ, որոշ լուրերի համաձայն, Նախիջևանի օդային տարածքն ամբողջովին վերահսկում է Թուրքիան, որը դժվար թե ցանկանա ներքաշվել ևս մեկ ռազմական գործողության մեջ (Անկարային ակնհայտորեն հերիք են սիրիական թնջուկը և իր տարածքում քրդերի դեմ քաղաքացիական պատերազմը):

Նման պայմաններում այդ ուղղությամբ պատերազմ սկսելը պարզապես անմտություն է: Երևանին հարվածելը (ինչի հնարավորությունը Բաքուն ունի արդեն մի քանի տարի) հնարավորություն կընձեռի հենց Երևանին:

Ուստի պետք է եզրակացնել, որ Նախիջևանից Երևանին հարվածելու տեղեկատվությունը Բաքվի' ներքին քարոզչության համար արված հերթական զառանցանքն է»:

Շարունակությունը' «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Նոյեմբերի 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին, 7-ին, 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինԶինծառայող է մահացելԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoԱնկարան առաջադրել է ԱԳ նախկին նախարարի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար Լեհաստանում հակակառավարական ցույցեր են. 3 ցուցարար ձերբակալվել է Անթույլատրելի եմ համարում Վազգեն Սարգսյանի մահվան հանգամանքների ցանկացած շահարկում՝ լինի դա քաղաքական, թե այլ դրդապատճառով. Աբրահամյան 4 մարդ մահացել է, ևս 2-ը վնասվшծքներ են ստացել Դելիի կոշիկի ֆաբրիկայում բռնկված հրդեհի հետևանքովԱդրբեջանը ողջունել է Թուրքիայի առաջադրած Ֆերիդուն Սինիրլիօղլուի թեկնածությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում ՌԴ կառավարությունը մինչև հունվարի վերջ երկարաձգել է դիզվառելիքի արտահանման արգելքը Ջերմուկ-Վայք ճանապարհին վնասվել է գազատարը. ճանապարհը փակ է ՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան6-ամյա աղջնակի կյանքից հեռանալու դեպքով քրեական հետապնդում է հարուցվել մոր նկատմամբ Հարվшծներ են հասցվել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին. 300 հազար ընտանիք առանց հոսանքի է մնացել. Զելենսկի Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց Արարատ Միրզոյանն ու Բահրեյնի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները Հակառակորդի կողմից ցանկացած uպառնալիք պետք է արժանանա Իրանի ԶՈւ-ի անհապաղ և արդյունավետ պատասխանին․ Մոջթաբա Խամենեի Նոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս Փարիզ-Երևան չվերթի օդանավում վրացի հարբած ուղևորը բորտուղեկցորդուհուն հայհոյել է, ձեռքով դիպելԴատարանի որոշմամբ Սոնա Մնացականյանի վրшերթի գործով տուժnղի ներկայացուցչի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է. փաստաբան Իշխանության միակ կարողությունը ներքաղաքական լարվածություն հրահրելն է՝ սեփական ձախողումներն ու արվող զիջումները կոծկելու համարՄիրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը Կրթության միջոցով իշխանությունները փորձում են սերունդներին ենթարկել իրենց. Ատոմ ՄխիթարյանՄոսկվայի և Բաքվի միջև նախատեսվում է գործարկել կրուիզային հաղորդակցություն Բյուջեի արդյունավետ կառավարումն այս իշխանությունները տապալել են. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան ԱՄՆ-ից 500 «Patriot» հրթիռ կստանա ոչ շուտ, քան 2030 թվականին Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով Իրանում ԱԹՍ-ն hարվածել է Քեշմ կղզու մոտ գտնվող երկու մոտորանավակին ԵՄ կազմում հայտնվելը բարդ գործընթաց է, և կյանքին վարդագույն ակնոցներով չպետք է նայենք. Մենուա ՍողոմոնյանՀայաստանի և Լիբանանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ TRIPP-ի թույլ համաձայնագիրը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանի համար՝ հանգեցնելով անվերջ զիջումների, տնտեսական կորուստների և վնասելով ապագա սերունդների շահերըՆոյեմբերի 1-ից շատրվանների աշխատանքը կդադարեցվի