Ձերբակալվել է Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվողը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԹուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են Ամանորի գիշերը Ստամբուլի «Ռեյնա» գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացնելու մեջ կասկածվող անձին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Էսենյուրթում ձերբակալված կասկածյալի՝ Ուզբեկստանի քաղաքացի Աբդուլգադիր Մասհարիփովի հետ ձերբակալվել են նաև երեք կին և մեկ ղրղզ տղամարդ:
2017 թվականի տարեմուտի գիշերը «Ռեյնա»ակումբում իրականացված հարձակման հետևանքով զոհվել էր 39 մարդ: Կատարվածի պատասխանատվությունը ստանձնել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



