Եգիպտոսում առնվազն ութ ոստիկան Է սպանվել հսկիչ անցակետի վրա կատարված հարձակման հետեւանքով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵգիպտոսում հունվարի 16-ի երեկոյան առնվազն ութ ոստիկան Է սպանվել Վադի Էլ Գեդիդ հարավարեւմտյան նահանգում հսկիչ անցակետի վրա կատարված հարձակման հետեւանքով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Երկրի ներքին գործերի նախարարությունը հայտնել Է, որ հարձակվողներից երկուսն սպանվել են ոստիկանների հետ փոխհրաձգության ընթացքում: Բացի այդ, վերքեր են ստացել եւս երեք ոստիկաններ:
Նշվում Է, որ 2013 թվականից երկրում սպանվել են հարյուրավոր զինվորներ ու ոստիկաններ: Հարձակումները կատարում են ջիհադականները, իսկ գրոհներն իրականացվում են Սինայի թերակղզու հյուսիսում՝ Իսրայելի եւ Գազայի հատվածի հետ սահմանից ոչ հեռու: Նաեւ հաճախ հարձակումներ են տեղի ունենում Լիբիայի հետ սահմանների մերձակայքում, որտեղ ակտիվ Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



