Ջորջո Արմանին հաճոյախոսություն Է արել Թրամփին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալացի մոդելագործ եւ նորաձեւության սեփական տան հիմնադիր Ջորջո Արմանին հաճոյախոսություն Է արել ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Harper՚s Bazaar-ը: Դիզայների կարծիքով՝ քաղաքական գործիչը նկատելիորեն փոխվել Է, «դարձել ավելի սլացիկ, իսկ սանրվածքն ավելի լավ տեսք ունի»: Բացի այդ, Արմանին ընդգծել Է, որ դեմ չԷ հագցնել նրա կնոջը՝ Մելանյային: «Դա իմ աշխատանքն Է: Ինչու ես չպետք Է հագցնեմ գեղեցիկ կնոջը: Դա դուրս Է քաղաքականությունից»,-ասել Է նա:
ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները տեղի են ունեցել նոյեմբերի 8-ին: Հանրապետական Դոնալդ Թրամփը հաղթանակ Է տարել Դեմոկրատական կուսակցությունից իր մրցակցուհու՝ Հիլարի Քլինթոնի նկատմամբ: Նորընտիր նախագահի պաշտոնակալության արարողությունը նշանակված Է 2017 թվականի հունվարի 20-ին:
Giorgio Armani s.p.a. ընկերությունը հիմնադրվել Է 1975 թվականին իտալացի մոդելագործ Ջորջո Արմանիի եւ ձեռնարկատեր Սերջո Գալեոտիի կողմից: Իր անվան ներքո առաջին հավաքածուն Արմանին ներկայացրել Է 1974 թվականին:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները



