Ստեղծվել Է մարտկոց՝ ներսարված «կրակմարիչով»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍտեղծվել Է լիթիումա-իոնային մարտկոց՝ ներսարված «կրակմարիչով»: Կրակմարիչ նյութերը գործողության մեջ են դրվում, եթե մարտկոցի ջերմաստիճանը բարձրանում Է, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տրիֆենիլֆոսֆատը, որը դանդաղեցնում եւ կանգնեցնում Է այրումը, գտնվում Է հատուկ պատիճի ներսում, իսկ պատիճն ինքը՝ Էլեկտրոլիտում (կուտակչի թթվի մեջ): Պատիճի թաղանթը հալվում Է, երբ ջերմաստիճանը հասնում Է Ցելսիուսի 150 աստիճանի, եւ ազատում Է տրիֆենիլֆոսֆատը:
Թեստերի ժամանակ բռնկումը մարվել Է 0,4 վայրկյանում:
Լիթիումա-իոնային մարտկոցներն օգտագործվում են շատ սարքերում եւ հայտնի են նրանով, որ հեշտությամբ բռնկվում են:
Սթենֆորդի համալսարանի անձնախմբի կատարած հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Science Advances հանդեսում:

1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



