Բրիտանացիներն աշխարհում առաջին ավտոբուսային շրջագայությունն են կազմակերպել շների համար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԼոնդոնում գործարկել են աշխարհում առաջին ավտոբուսային շրջագայությունը շների եւ նրանց տերերի համար: Այս ծառայությունը տրամադրվում Է անվճար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Daily Mail թերթին:
Մեկ ժամ տեւողությամբ շրջագայությունը ներառում Է այցելություն Անգլիայի մայրաքաղաքի այնպիսի տեսարժան վայրեր, ինչպիսիք են Հայդ-փարքը, Գրին-փարքը, Քենգսինգթոնի Փալաս Գարդենս փողոցը եւ այլն: Ավտոբուսը կանգ Է առնելու դրանցից յուրաքանչյուրի մոտ, որպեսզի շները եւ նրանց տերերը կարողանան զբոսնել:
Շրջագայության մասնակիցները կկարողանան այցելել ռեստորաններ, որոնց մուտքն ազատ Է կենդանիների համար, եւ մասնագիտացված ատրակցիոններ: Ուղեվարը շրջագայության ընթացքում ներկայացնում Է, թե ինչպես Է Լոնդոնի պատմությունը կապված շների հետ:
Նշվում Է, որ շրջագայությունը գործարկել են հունվարի 16-ին: Ավտոբուսը կերթեւեկի օրական երեք անգամ՝ մինչեւ հունվարի 19-ը ներառյալ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



