Թրամփը նշանակել Է ռազմավարական նախաձեռնությունների եւ տեխնոլոգիաների գծով օգնականներին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Քրիստոֆեր Լիդելին նշանակել Է ռազմավարական նախաձեռնությունների հարցերով իր օգնական եւ տնօրեն, իսկ Ռիդ Քորդիշը, որը նույնպես նշանակված Է նախագահի օգնականի պաշտոնում, Սպիտակ տան աշխատակազմում կզբաղվի միջգերատեսչական նախաձեռնությունների եւ տեխնոլոգիաների ոլորտում նախաձեռնությունների խնդիրներով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Նախընտրական արշավի ընթացքում Լիդելն զբաղվում Էր Թրամփի համար կադրերի ընտրությամբ, իսկ Քորդիշն ընրություններում հաղթանակից հետո ղեկավարել Է այն աշխատակիցների խմբերը, որոնք գործերի ընդունման համար ուղարկվում Էին տարբեր ֆեդերալ գերատեսչություններ:
Թրամփն, այս նշանակումների մասին հայտարարելով իր ինտերնետ-կայքում, նշել Է, որ «թե՛ Լիդելը եւ թե՛ Քորդիշն ավելի վաղ գլխավորել են խոշոր ընկերություններ եւ կարեւոր դեր են խաղացել իշխանությունը նոր վարչակազմին հանձնելու գործընթացում», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



