ԱՄՆ-ում մահացել Է աշխարհի ամենածեր գորիլան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԱՄՆ-ում 60 տարեկան հասակում մահացել Է աշխարհի ամենածեր գորիլան: Այդ մասին հայտնել են Օհայոյի նահանգի Կոլումբոս քաղաքի կենդանաբանական այգում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Կենդանաբական այգում նշել են, որ նա խաղաղ մահացել Է քնի մեջ, իսկ այգու աշխատողները նրա դին գտել են վաղ առավոտյան:
Կոլոյի մարմինը դիակիզվելու Է, իսկ գորիլային կթաղեն կենդանաբանական այգում, որտեղ նա ապրում Էր: Նաեւ կանցկացվի հետազոտություն՝ պարզելու նրա մահվան պատճառները:
Կոլոն ծնվել Է 1956 թվականին: Նա դարձել Է աշխարհում առաջին գորիլան, որը ծնվել Է անազատության մեջ: Կոլոն մոտավորապես 20 տարով ավելի Է ապրել, քան միջին հաշվով ապրում են գորիլաները:
Կոլոն իր կյանքի ընթացքում երեք գորիլաների մայր Է դարձել, ինչպես նաեւ 16 գորիլաների տատիկ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



