Իրանի նախագահը բացառել է միջուկային գործարքի վերանայումը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի նախագահ Հասան Ռոուհանին անիրագործելի Է համարել այսպես կոչված միջուկային գործարքը վերանայելու ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ռոուհանիի կարծիքով՝ դրա վերաբերյալ Թրամփի խոսքերը սոսկ կարգախոսների հավաքածու Է, որոնք իրականության հետ առնչություն չունեն: Իրանի նախագահն իր կարծիքը հնչեցրել Է երկրի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման տարեդարձին նվիրված մամուլի ասուլիսում:
«Հարգարժան ընտրված նախագահն իր դժգոհությունն Է հայտնել գործարքից, ասել, որ այն վատն Է, գուցեեւ ամենավատը պատմության մեջ»,-նշել Է Ռոուհանին, հավելելով, որ գործարքի պայմանների վերանայման մասին խոսք լինել չի կարող:
«Դրանք ընդամենը կարգախոսներ են եւ ինձ քիչ հավանական Է թվում, որ, ստանձնելով պաշտոնը, Թրամփը կփորձի ինչ-որ բան անել: Պայմանագիրը կնքվել Է ոչ միայն մեր երկու երկրների կողմից, այնպես որ նա չի որոշելու՝ լավն Է այդ պայմանագիրը, թե վատը»,-ասել Է Ռոուհանին:
Իրանի նախագահն ավելի վաղ Էլ ասել Է, որ Թրամփին թույլ չի տա չեղարկել գործարքը:
Թրամփն իր նախընտրական արշավի ընթացքում քանիցս քննադատության Է ենթարկել Իրանի հետ վեց պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի կնքած գործարքը: Մինչդեռ այն համարվում Է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնից հեռացող Բարաք Օբամայի գլխավոր արտաքին քաղաքական ձեռքբերումներից մեկը:
1
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
2
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
3
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
4
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



