Վթար Մելքոնյան փողոցում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեպտեմբերի 22-ին, ժամը 17.19-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մ. Մելքոնյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՃԿԱԿ ՕԽ-ն եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Լադա 110» մակնիշի 71 DA 700 պ/հ (վարորդ՝ Ա. Դ., ծնվ. 1985 թ.), «Ինֆինիտի QX4» մակնիշի 35 OP 501 պ/հ (վարորդ՝ Ա. Խ., ծնվ. 1982 թ.) եւ «Նիսան Տիդա» մակնիշի 34 NF 888 պ/հ (վարորդ՝ Գ. Շ., ծնվ. 1988 թ.) ավտոմեքենաները:
«Լադա 110» ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ կատարել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ:






1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



