ԱՄՆ-ի ԿՀՎ-ն հրապարակել Է 13 մլն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) բաց առցանց մուտքով զետեղել Է շուրջ 13 միլիոն փաստաթղթերից բաղկացած իր արխիվը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է CNN հեռուստաընկերությունը:
Հեռուստաընկերության տվյալներով՝ փաստաթղթերը, որոնցից հանված Է գաղտնիության գրիֆը, վերաբերում են գերատեսչության գործունեությանը՝ սկսած դրա ստեղծման պահից՝ 1947 թվականից, ընդհուպ մինչեւ 1990-ական թվականները: Դրանք նաեւ լույս են սփռում ԿՀՎ-ի աշխատանքի ասպեկտների վրա սառը պատերազմի, ինչպես նաեւ վիետնամական եւ կորեական ռազմական հակամարտությունների ժամանակներում, հաղորդել Է հեռուստաալիքը:
ԿՀՎ-ի ներկայացուցիչ Ֆրիտց Հոռնյակի խոսքով՝ զետեղվել Է իրոք ամբողջ արխիվը: Ինչպես նշել Է նա, «ընտրողական մոտեցում չի եղել» այն առումով, թե ինչը հրապարակել, իսկ ինչը՝ ոչ: «Դա լիակատար պատմությունն Է, այն բովանդակում Է ինչպես լավը, այնպես Էլ վատը»,- ասել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



