Կանադացի գիտնականը ցեցի նոր տեսակն անվանել Է Թրամփի պատվին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Կանադացի գիտնական Վազրիք Նազարին Կալիֆոռնիայում հայտնաբերել Է ցեցի նոր տեսակ եւ այն անվանել Է Neopalpa donaldtrumpi՝ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի պատվին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Ինչպես պարզաբանել Է Նազարին, միջատի գլուխը ոսկեգույն աղվամազ Է ծածկում, ինչը նրան շատ Է հիշեցրել Թրամփի սանրվածքը:
Թեւերի շուրջ մեկ սանտիմետր բացվածքով միջատը բնակվում Է Կալիֆոռնիայի հարավում եւ Մեքսիկայի Ստորին Կալիֆոռնիայի նահանգում:
Դա առաջին միջատն Է, որն անվանվել Է Միացյալ Նահանգների նորընտիր նախագահի պատվին:
Այսօրվա դրությամբ կենդանիների եւ միջատների ինը տեսակներ, այդ թվում՝ ձուկ, սարդ եւ մակաբույծ որդ, կրում են երկրի գործող նախագահ Բարաք Օբամայի անունը:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



