Յուրա Մովսիսյանը հույս ունի, որ Հայաստանի հավաքականը կմասնակցի աշխարհի առաջնությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱմերիկյան «Ռեալ Սոլթ Լեյք»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է 2018 թ. Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնության մասին:
«Գիտեմ Ռուսաստանը և գիտեմ ռուսներին: Նրանք շատ ընկերական, հյուրընկալ մարդիկ են, և ես հավատում եմ, որ աշխարհի այս առաջնությունը կարող է լինել լավագույնը ֆուտբոլի պատմության մեջ: Աշխարհի այդ առաջնությանը կմասնակցեն իմ ընկերներից շատերը, և ես լիահույս եմ, որ կմասնակցի նաև իմ երկրի` Հայաստանի թիմը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Մովսիսյանը ESPNFC-ին:
Յուրա Մովսիսյանը չի հրավիրվում Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմ՝ ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի պահանջով: Մովսիսյանը մինչ այս ազգային թիմի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ խփելով 10 գոլ:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



