Թուրքիան Սիրիայի հյուսիսում հարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի զինված ուժերը հայտարարություն են տարածել այն մասին, որ Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» գործողության շրջանակում նոր հարվածներ են հասցրել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Հուրիեթ» պարբերականը:
Թուրքական զինուժի տվյալներով` հարվածներ են հասցվել 145 թիրախի: Դրանց հետևանքով սպանվել է «իսլամական պետության» 17 ահաբեկիչ:
Թուրքիան Սիրիայի տարածքում 2016 թվականի օգոստոսի 24-ից իրականացնում է «Եփրատի վահան» անունը կրող գործողություն: «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու պատրվակով թուրքական ուժերը հիմնական հարվածը հասցնում են Սիրիայի քրդերին:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



