Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հումորային դուետներ, որոնք այդպես էլ անփոխարինելի մնացին

ՖՈՏՈ

Հայկական հումորը ներկայումս իսկական ճգնաժամ է ապրում, ու սա ոչ թե հոռետեսական դիտարկում է, այլ իսկապես փաստ: Թերթում եմ հայկական հեռուստաալիքներն ու հասկանում, որ ժանրային հումորը եթերից իսպառ վերացել է:

Բայց չէ՞ որ ժամանակ կար, երբ մեր եթերում մեկը մեկից հավես հաղորդումներ կային՝  ցանկացած ճաշակի ու ինտելեկտի համար: Առողջ մրցակցության պայմաններում հումորային դուետներ էին ձևավորվել, որոնք ամեն ջանք գործադրում էին իրենց նախագծերը լավագույնը դարձնելու համար և արդյունքում էլ շահում էր սպառողը, այսինքն՝ հեռուստադիտողը: Այսօր կանդրադառնամ այն հումորային հաղորդումներին, որոնք այդպես էլ հեռուստադիտողի համար մնացին չգերազանցված, ամենասիրելին ու լավագույնը։

«Կարգին հաղորդում»: Այս նախագիծը հայկական հեռուստատեսության երբևէ ունեցած ամենաերկարակյաց նախագծերից մեկն էր: Սկեչ-շոուն եթերում էր ռեկորդային երկար ժամանակ՝ 8 տարի: Դե իսկ նրա հրաշալի դերասանները՝ Մկրտիչ Արզումանյանն ու Հայկ Մարությանը նախագծի շնորհիվ իսկական աստղեր դարձան: «Կարգին հաղորդում»-ից հետո տղաները էլի շատ հաջողված ու կայացած նախագծեր ունեցան, սակայն բոլոր այդ նախագծերը մնացին «Կարգին հաղորդման» ստվերում:

 

«Բեռնարդ շոու»: Այս նախագիծը ևս շատ երկար ժամանակ մնաց հայկական հեռուստաեթերում: Միայն նրա համար, որ հանկարծ բաց չթողնեն հաղորդման մեկնարկը, մարդիկ մնում էին ալիքին հաղորդումից առնվազն կես ժամ առաջ: Իսկ հաղորդումն այսպես էր սկսվում. ուրախ ու ռիթմիկ երաժշտության տակ հաղորդավարների սեղանի վրա պարում էին կիսամերկ գեղեցկուհիները, որից հետո սկսվում էր բուն հաղորդումը, որն իրենից հումորային թոք-շոու էր ներկայացնում: Արտյոմ Մարկոսյանն ու Արմեն Վարդանյանը ևս հետագայում շատ նախագծեր ունեցան, սակայն «Բեռնարդ շոուն» անկրկնելի մնաց:

 

Ռաֆայել Ղազանչյանն ու Հովհաննես Ազոյանը հաղորդավարական դուետ էին կազմել ու վարում էին «Բարի լույս, հայե՛ր» և «Բարի երեկո, հայե՛ր»  ծրագրերը՝ ուղիղ եթերում: Տղաների հումորը անսպառ էր ու ամենակարևորը՝ դրական ու պոզիտիվ: Միայն Քիմ Քարդաշյանի հետ նրանց վարած ուղիղ եթերը դեռ հեռավոր 2008-ին արդեն իսկ բավական է նրանց արհեստավարժ հաղորդավարներ կոչելու համար: Սակայն տղաների դուետը խարխլվեց, դրա հետ մեկտեղ նաև հեռուստադիտողը զրկվեց հաղորդավարական այս հրաշալի հումորային զույգից:

 

Արմեն Պետրոսյանի ու Գրիգոր Գասպարյանի հաղորդավարական դուետը իսկապես լավագույններից էր: Տղաները դեռ այն տարիներին անում էին մի բան, որը պրոֆեսիոնալիզմի տեսանկյունից լավագույնն էր իր ժանրի մեջ: Խոսքը «Բլեֆ»-ի մասին է, որի շրջանակներում մարդ չմնաց հայկական շոու-բիզնեսում, ում գլխին «չսարքեին» տղաները: Ափսոս, որ նման որակի ու այդ ժանրի հաղորդումներ այդպես էլ այլևս չհայտնվեցին մեր եթերում:

Քաղաքացուն ծեծելու համար 2 քննիչի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել. կա 7 մեղադրյալԵրևանից իրականացվում է ավելի շատ ուղիղ չվերթ, քան Թբիլիսիից ու ԲաքվիցԱպամոնտաժվել են Գետառի պատմական կամրջի շուրջ կառուցված ինքնակամ պարիսպներըՄոսկվան հերքում է Ուկրաինայի հետ եռակողմ բանակցությունների մասին լուրերըՔանի դեռ Փաշինյանը ծրագրում է հանձնել Տիգրանաշենը, մենք կհոգանք զարգացման մասին. ԱբրահամյանՄայր Աթոռը հայտարարություն է տարածելՄայքլ Օ’Նիլը նշանակվել է Հայաստանի կանանց բասկետբոլի գլխավոր մենեջերԱՄՆ-ը մինչև 7 միլիարդ դոլարի վարկային ֆինանսավորում կտրամադրի ԱրգենտինայինԱսացի «Այո». Հայտնի լրագրող Անի Գևորգյանը նշանվել էՍյունիքում նռնակի պայթյունից զոհված 23-ամյա զինծառայողը Շիրակի մարզից էր․ նրան ճանաչողները պատմում են դեպքի մասին«Գորիս» ՔԿՀ-ում տեսակցության եկած քաղաքացու թևատակից հայտնաբերվել են արգելված իրերԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան«Բարսելոնան» նորից ժամանակավորապես կհեռանա «Կամպ Նոու» մարզադաշտից ԵՄ-ում մտահոգված են դիզելային վառելիքի արտահանումն արգելելու ԱՄՆ-ի հնարավոր պլանների առնչությամբ Նեթանյահուն ԱՄՆ այցի ժամանակ կարող է հանդիպել Ռուբիոյի հետ. Reuters Մոսկվան դեռ որոշում չի կայացել G20-ի գագաթնաժողովին Պուտինի և Թրամփի հանդիպման մասին Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ալեք Մանուկյան փողոցում ԱՄՆ-ն և Չինաստանը համաձայնության են եկել տնտեսական և առևտրային բազմաթիվ հարցերի շուրջ Իրավապահները հայտնաբերել են փեսային վրшերթի ենթարկած աներորդուն «Վեոլիա ջուր» ընկերությունը պարզաբանել է, թե ինչու է ծորակից հոսող ջուրը պղտոր ԹՐԻՓՓ համաձայնագրի սահմանադրական հարցերը մնացին անպատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում առկա էին համաձայնության հասնելու բոլոր անհրաժեշտ պայմանները. Ուիթքոֆ Մեր երկրում կրթական ցածր մակարդակը լուրջ համակարգային խնդիր է. Ատոմ ՄխիթարյանՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը և Մոսկվայում ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանն ընդգծել են ռուս-հայկական հարաբերությունների հեռանկարները քննարկելու պատրաստակամությունը. ՌԴ ԱԳՆ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանԻրանի շրջափակման վերսկսումից ի վեր ԱՄՆ-ի կալանած առևտրային նավերի թիվը հասել է 115-ի Կոնվերս Բանկի դոլարային պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտվել էԷրդողանը խոսել է Սև ծովում անվտանգ նավարկության անհրաժեշտության մասին Փաշինյանը խաղաղություն խոստացավ, բայց բերեց պատերազմ և զիջումներ. Սամվել ԿարապետյանՂազախստանում զnրավարժությունների ժամանակ 19 զինծառայnղ ընկել է Կասպից ծովը. կան զnhեր Չինաստանն Իրանին և ԱՄՆ-ին կոչ է արել վերականգնել խաղաղությունը Պարսից ծոցում ԶՊՄԿ-ն՝ «ԲանՈՒԳործ» էքսպոյումՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով 74 էջանոց «գլուխգործոց» կամ մարդամեկի կյանքի գլխավոր մատնագիրը. Հրայր Կամենդատյան Վտանգ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի դեղերի շուկայումՀՀ ԱԳՄԱ գլխավոր քարտուղարը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի բարեփոխումները Կառավարության անդամները մեր երկիրը տանում են տնտեսական կոլապսի. Արեգ ՍավգուլյանԳիտակից և կարծիք թելադրող դասախոսները վտանգ են ներկայացնում իշխանության համար. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի՝ Մոսկվա կատարելիք այցի ամսաթվերը դեռևս համաձայնեցված չեն, սակայն կա ըմբռնում, որ այն տեղի կունենա մոտ ժամանակներս. Պեսկով Փաշինյանն անհավասարակշիռ դիվանագիտություն վարող գործիչ է, որը պատերազմ է բերում. Սամվել ԿարապետյանԵՄ Խորհուրդը հաստատել է Հայաստանի հետ առևտրի ժամանակավոր ազատականացումը Արտահանողներին և մթերողներին աջակցելու համար կառավարությունը ևս 4,5 մլրդ դրամ հատկացրեց Լոռի Բերդ խոշորացված համայնքի ղեկավար Արայիկ Ներսիսյանի անցած ճանապարհը Ինչպես այս խմիչքը լիկյորից դարձավ... օղի. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 սեպտեմբերի). Լարված իրավիճակ հայ-ադրբեջանական սահմանագծի հյուսիսարևել յան հատվածում. «Փաստ»Պայթյnւնի հետևանքով պայմանագրային զինծառայnղ է մաhացել Եվրոպայի վերափոխման շտրիխներն ու դրանց «հեռավոր» արձագանքները. «Փաստ»Լավրովի և Ռուբիոյի հանդիպումից հետո ԱՄՆ-ը «լուսավորել» է այն, ինչ իրեն ձեռնտու էր. Զախարովա Կառավարությունը 600 մլն դրամ կտրամադրի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման համար Իրանը խստորեն քննադատել է Կանադայի վարչապետի հայտարարությունները