ՌԴ-ն և Թուրքիան սկսում են առաջին համատեղ օդային գործողությունը Սիրիայում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Թուրքիայի ռազմական ավիացիան առաջին անգամ համատեղ օդային գործողություն են սկսել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչների դեմ Հալեպի նահանգի Էլ-Բաբ բնակավայրի մոտակայքում:Վկայակոչելով Interfax-ը, այս մասին հայտնել է ՌԴ գլխավոր շ տաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոյը:
«Սիրիական կողմի հետ համաձայնեցված օդային գործողության մասնակցում են ՌԴ օդատիեզերական ուժերի հարվածային ինքնաթիռները, այդ թվում` չորս Սու-24Մ, չորս Սու-25 և մեկ Սու-34 ռմբակոծիչ, ինչպես նաև Թուրքիայի ռազմաօդային ուժերի չորս F-16 և չորս F-4 օդանավեր: Ընդհանուր առմամբ պետք է ոչնչացվեն 36 օբյեկտներ»,- շեշտել է գեներալ Ռուդսկոյը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



