Վաշինգթոնում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել Թրամփի երդմնակալության կապակցությամբ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎաշինգթոնում անվտանգության ուժեղացված միջոցառումներ են ձեռնարկվել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության կապակցությամբ, որը կայանալու է հունվարի 20-ին։ CNN–ի փոխանցմամբ, ակնկալվում է, որ հանդիսավոր արարողությանը ներկա է լինելու 900 000 մարդ։ Աղբյուրների փոխանցմամբ՝ միջոցառումը կարող է արժենալ ավելի քան 100 մլն դոլար։
Անվտանգության ապահովման համար գործի է դրվել ավելի քան 28 հազար անվտանգության աշխատակից, այդ թվում՝ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներից եւ հատուկ ծառայություններից։ Հյուրերը պետք է 6 հսկիչ անցակետ անցնեն նախքան Կապիտոլիում հասնելը։ Բացի այդ, ներկայացվել է արգելված իրերի ցուցակը, որում կա առնվազն 40 առարկա, որոնց թվում՝ հրազեն, ճայթուկներ, հովանոցներ, փուչիկներ, թմբուկներ, սելֆիի ձողեր։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



