ՌԴ ՊՆ. ԻՊ–ը պլանավորում է Պալմիրայում ոչնչացնել մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻՊ ահաբեկչական խմբավորման գրոհայիններն իրենց ուժերը եւ զինանոցը կենտրոնացնում են Պալմիրա քաղաքում՝ նպատակ ունենալով ոչնչացնել մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները։ Այս մասին ասել է ՌԴ ՊՆ Գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ Սերգեյ Ռուդսկոն, փոխանցում է ՏԱՍՍ–ը։
Նրա խոսքով՝ Մոսուլը լքած ահաբեկիչները Պալմիրա են ներկրում մեծաքանակ պայթուցիկներ պատմական հուշարձանները պայթեցնելու համար։ «Մենք տեղեկություն ենք ստացել, որը հաստատում է պատմական հուշարձանների պայթեցման մտադրությունը, մշակութային ժառանգության հնագույն օբյեկտները ոչնչացնելու նպատակով Պալմիրա մեծաքանակ պայթուցիկ սարքեր տեղակայելը»,– ասել է նա։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



