Դանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ բանաձև կքննարկվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:
Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունների կողմից՝ Դանիայի հայ համայնքի ջանքերով:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը, Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով:
Տեղեկատվության համաձայն՝ Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ են ուղարկվում, որոնց համաձայն, իբր ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ` հակառակը:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



