Ստեղծվել են իմ անունը կրող կեղծ էջեր. Սեյրան Օհանյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր անունով սոցցանցում այլ էջեր կան, որոնք ապակողմնորոշում են հանրությանը:
Սեյրան Օհանյանի գրառման մեջ ասված է. «Սիրելի՛ հայրենակիցներ, վերջին օրերի ընթացքում ֆեյսբուքում ստեղծվել են իմ անունը կրող կեղծ էջեր, որոնք, ներկայանալով որպես պաշտոնական էջ, ապակողմնորոշում են հասարակությանը՝ իմ անունից հայտարարություններ տարածելով:
Ցանկանում եմ տեղեկացնել, որ սա է իմ պաշտոնական էջը: Եվ ինձ ուղղված հարցերը, նամակները կարող եք ուղարկել այս հասցեով՝ անմիջականորեն կապ հաստատելով ինձ հետ: Հարգանքով՝ Սեյրան Օհանյան»:
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
Մահացել է քրեական աշխարհի հայտնի հեղինակություններից մեկը
3
Կյանքից անժամանակ հեռացել է Ստելլա Փիրումյանը
4
Մահացել է Երասխի միջնակարգ դպրոցի սան՝ Վահե Մարգարյանը
5
Իրազեկում ապրիլ ամսվա կենսաթոշակների վերաբերյալ



