Ջորջ Բուշ Ավագին տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԲժիշկները վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել ԱՄՆ-ի 41-րդ նախագահ Ջորջ Բուշ Ավագին, որին ավելի վաղ պառկեցրել Էին Հյուսթոնի (Տեխասի նահանգ) հիվանդանոցներից մեկում: Այժմ նրա առողջական վիճակը կայուն Է: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Միացյալ Նահանգների նախկին ղեկավարի մամուլի ծառայությունը:
Բուշ Ավագն ունի «սուր շնչառական խնդիրներ, որոնց պատճառը թոքաբորբն Է», բժիշկները բուժական գործողություն են կատարել՝ մաքրելով նրա շնչուղիները, հայտնել են Բուշի գրասենյակում:
Սպիտակ տան նախկին ղեկավարի կինը՝ Բարբարա Բուշը, նույնպես հոսպիտալացվել Է՝ որպես նախազգուշական միջոց՝ կապված հոգնածության եւ հազի հետ, նշված Է հաղորդագրության մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



