Մխիթարյանը հեռացել է «Լովրի» հյուրանոցից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱնգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Հայաստանի ազգային թիմի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը Մանչեսթերում մշտական բնակվելու վայր է գտել:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Manchester Evening News-ը: «Մանչեսթեր Յունայթեդ»-ի բոլոր ֆուտբոլիստներն արդեն հեռացել են ակումբին ծառայող «Լովրի» հյուրանոցից և քաղաքում նոր հիմնական բնակության վայրեր գտել: Այդպես է վարվել նաև Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը:
Հայաստանի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել Դորտմունդի «Բորոուսիա»-ից 42 միլիոն եվրոյով:
1
Ինչպիսի՞ եղանակ է սպասվում նոյեմբերին Հայաստանում․ երբ կցրտի և որտեղ ձյուն կտեղա
2
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



