Երևան, 18.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նոր զինատեսակների փորձարկումները դրական են անցել, շատ մոտ ենք դրանց զանգվածային արտադրությանը

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Մեր հյուրն է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության» նախագահ Կարեն Վարդանյանը

– Բարձր տեխնոլոգիական զենքի արտադրությունը Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրում ի՞նչ տեսակարար կշիռ ունի:


– Պատկերացում չունեմ, որովհետև ես քաղաքացիական անձ եմ: Բայց հարցին մոտենանք այլ տեսանկյունից: Ապրիլյան դեպքերի ժամանակ Ադրբեջանը կիրառեց բարձր տեխնոլոգիական մի շարք զինատեսակներ, որոնք տարբերվում էին իրենց ճշգրտությամբ և հասցրած լուրջ վնասով: Եվ ակնհայտ դարձավ, որ ռազմարդյունաբերական սխալ քաղաքականության պատճառով այդ բնագավառում մենք լուրջ հետընթաց ենք ապրել: 

Մոտավորապես մայիսին մենք հայտարարեցինք ինժեներների մոբիլիզացիա: Մեզ միացան մոտ 300 ինժեներներ մոտ 30 ընկերություններից: Եվ մենք մշակեցինք ոչ թե տեսական առաջարկներ, այլ ներկայացրինք զինատեսակների գործող նախատիպեր:
Այս ընթացքը ցույց տվեց, որ հայկական ընկերություններում առկա ներուժը մեզ հնարավորություն է տալիս լուծել ամենաբարդ խնդիրներ և ստեղծել թե՛ զինատեսակներ, թե՛ հակառակորդի զինատեսակները չեզոքացնող միջոցներ, որոնք տարբերվում են և՛ իրենց մատչելիությամբ, և՛ ճշգրտությամբ: Ու եթե հաշվի առնենք, որ դեռ մի ամբողջ տարի չի անցել, ապա ակնհայտ է, որ եթե ռազմարդյունաբերական ոլորտը, զենքերի արտադրությունն ու արդիականացումը ճիշտ կազմակերպվեն, ապա հայկական տեխնոլոգիական ոլորտը պատրաստ է ամեն ինչ անել, որպեսզի Հայաստանը տեխնոլոգիական զինատեսակների առումով ոչ միայն հետընթաց չապրի, այլև գերիշխող դիրք ձեռք բերի ժամանակակից զենքի կիրառման առումով:

– Դուք նշեցիք, որ մոբիլիզացիայի արդյունքում տարբեր նախագծեր էին մշակվել: Եթե գաղտնիք չէ, դրանք ո՞ր ուղղություններին էին վերաբերում:


– Հակառակորդի ԱԹՍ–ի հայտնաբերում ու խոցում, կառավարվող հարձակվողական միջոցներ, բանակի կառավարման թվային միջոցներ, գաղտնագրված կապի միջոցներ: Բացի այդ, որոշակի աշխատանք ենք կատարել նաև բանակի կենցաղային խնդիրները լուծելու ուղղությամբ:

– Որքան գիտեմ, այդ նախագծերից մի քանիսի մասով ՊՆ–ի հետ պետք է փորձարկումներ իրականացվեին: Եթե գաղտնիք չէ, խոսքը կոնկրետ ի՞նչ նախագծերի մասին է, արդյո՞ք փորձարկումներն արդեն սկսվել են, և ի՞նչ արդյունքներ են գրանցվել:

– Մի շարք զինատեսակների փորձարկումներն արդեն անցկացվել են: Եվ մենք շատ մոտ ենք դրանց զանգվածային արտադրությանը: Բայց թե կոնկրետ ինչ զինատեսակների մասին է խոսքը, նպատակահարմար չեմ գտնում հրապարակել: Սակայն քանի որ այս ընթացքում մենք հիմնականում օգտագործել ենք ժամանակակից տեխնոլոգիաների հատվածները, այսինքն` էլեկտրոնիկա, ռադիոէլեկտրոնիկա, ֆիզիկական տատանումներ, ապա մեզ համար ակնհայտ է, որ անհրաժեշտ է ստեղծել արդյունաբերական ձեռնարկություններ, որոնք կարող են մեր մշակած զինատեսակները մեծ քանակությամբ արտադրել:

– Հայաստանում այսօր գործում է 4–5 ռազմական ձեռնարկություն: Դրանք բավարար չե՞ն, թե՞ նոր զինատեսակների արտադրությունը պահանջում է նոր ձեռնարկություններ:

– Կոնկրետ զինատեսակի արտադրության համար ձեռնարկությունը պետք է ունենա հատուկ պայմաններ և հատկանիշներ: Եթե ռազմարդյունաբերության բնագավառում տեխնոլոգիական ոլորտը ճիշտ օգտագործենք, ապա ձեռնարկությունների քանակը կարող է հասնել տասնյակների: Իսկ եղածները Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի ռազմարդյունաբերության կործանված համալիրի բեկորներ են ընդամենը: Իսկ այդ համալիրը լրջորեն վերականգնելու համար շատ մեծ ջանքեր են պետք:

– Եթե ստեղծվի զենքի զանգվածային արտադրություն, գուցե հնարավոր լինի խոսել նաև արտահանմա՞ն մասին:


– Կարծում եմ, որ արդեն այսօրվանից պետք է մտածել այդ մասին: Մեր փորձարկումների դրական արդյունքները ցույց են տալիս, որ պետք է առանձին ջանքեր ներդնել զենքի մարկետինգի ուղղությամբ: Այդ ոլորտը շատ մեծ, բայց դեռ բոլորովին անմշակ դաշտ է:

– Բարձր տեխնոլոգիական զենքի արտադրության համար այսօր ի՞նչ լուրջ խոչընդոտներ կան:

– Ամենամեծ խնդիրը կրթությունն է: Մենք սկսել ենք ինժեներական կրթություն ներդնել դպրոցներում: Նախ պետք է կարողանանք այդ ծրագիրն ավարտել, որպեսզի բոլոր դպրոցներում լինեն ինժեներական լաբորատորիաներ: Երկրորդ, Պոլիտեխնիկին պետք է վերադարձնել իր նախնական նշանակությունը` այն պետք է լինի գիտափորձարարական հաստատություն և սպասարկի մեր բանակի խնդիրները: Նաև` Պետհամալսարանում պետք է լինեն գիտահետազոտական խմբակներ, որոնք առաջ կհանեն ոլորտը:
Ժամանակակից զինատեսակները պահանջում են ժամանակակից գիտելիքների տիրապետող զինվորներ և սպաներ: Ցավոք, առայժմ մենք չունենք լուրջ հաստատություններ, որոնք կարող են բանակն ապահովել նոր զինատեսակների տիրապետող մեծաքանակ մասնագետներով: Կարծում եմ, նպատակահարմար է` մեր կողմից դպրոցներում ստեղծված ինժեներական 190 խմբակներն օգտագործել նման մասնագետներ պատրաստելու համար: Այսինքն, երիտասարդները դեռ դպրոցում պետք է ծանոթանան նման սարքերի կառավարման հմտություններին և արդեն բանակում ունակ կլինեն դրանք կիրառել ավելի պրոֆեսիոնալ ձևով: Այդ ձևով մենք կկարողանանք մեղմել այն բացը, որն այսօր կա նման զենքերի կառավարման առումով:

Մյուս խնդիրը: Մենք պրոբլեմ ունենք ձեռնարկությունների հետ կապված: Էական է, որ բանակի հետ շփումները չդառնան ձեռնարկությունների կործանման պատճառ: Այսինքն՝ բանակը պետք է ճշգրտորեն կատարի իր ֆինանսական պարտավորությունները: Ցավոք, մինչ այժմ մենք դա չենք ունեցել, բայց հուսանք` կլինի: 

– Այսօր կառավարությունը որդեգրել է «ազգ–բանակ» կոնցեպտը: Դրանից ելնելով` մասնավոր հատվածի հետ համագործակցությունը փոխվե՞լ է: Նոր մոտեցումներ որդեգրվե՞լ են:

– Կարևորը, որ «ազգ–բանակ» կոնցեպտի գիտակցությունը բանակում կա: Բայց լուրջ հարց է, թե այդ գիտակցությունը որքանով կօգնի, որպեսզի կատարվեն կազմակերպչական աշխատանքներ, որպեսզի ազգի ներուժը ծառայի բանակին և հակառակը: Մինչ այժմ հատուկ քայլեր, գործողություններ չենք տեսել, բայց հուսով եմ, որ դրանք նախատեսվում են, և գուցե շատ շուտով իմանանք դրանց մասին:

Արփի Սահակյան

Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մարիաննա Ղահրամանյանի հետԷրդողանը վերջին անգամ է լինելու նախագահի թեկնածուՎրաերթ՝ Երևանում․ վրաերթի է ենթարկվել 55-ամյա հետիոտնըԱդրբեջանական քարոզչությունը հերթական անգամ հայտնվել է ծուղակումՎեհափառը «Save Armenia»-ի պատվիրակության հետ քննարկել է հայ գերիների և Արցախի ժառանգության հարցը«ՈւԱԶ»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել ձորում․ Բելառուսիայի 6 քաղաքացիներ տեղափոխվել են հիվանդանոցԵրևանում ոչ բարեխիղճ կառուցապատող ընկերությունները կարող են տուգանվել մինչև 2 մլն դրամի չափովՀայոց պատմությունը չի մոռանա Փաշինյանին՝ հայի ազգային ինքնության վրա նրա հարձակումների պատճառով․ Ուժեղ ՀայաստանՌուսաստանը մշակում է եզակի զենքեր, որոնք համարվում են աշխարհում ամենահուսալիներից մեկը․ ՊուտինՍեպտեմբերի 22-ից Երևանի տարբեր հասցեներում գործելու են պատվաստումային շարժական կետեր. ԱՆԲացահայտվել է բջջային հեռախոսների և համակարգչային տեխնիկայի ներմուծման ու ստվերային իրացման փոխկապակցված շղթա․ ՊԵԿՓաշինյա՛ն, հանուն ինչի՞ մրցանակ ստացար․ Ուժեղ ՀայաստանԹուրքիան և Օմանը դադարեցնում են իրանական Mahan Air ավիաընկերության չվերթներըԱնգամ միջազգային կառույցները միաբերան հայտարարում են` Եկեղեցու դեմ կատարվողը հակաիրավական է․ Լիլիա ՇուշանյանՍյունիքի մարզի քրեական ոստիկանները Սիսիան քաղաքի բնակիչների տանը ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց են հայտնաբերելԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով Կրեմլը սկսում է վերջին երկու տարվա ընթացքում եվրոպական բիզնեսի ակտիվների ամենախոշոր բռնագրավումը Կյանքից հեռացել է «Նաիրի» բժշկական կենտրոնի ֆիզիոթերապիայի բաժնի ղեկավար Անահիտ Գրիգորիի ՀասրաթյանըՍա կռիվ է եկեղեցու և մեր ինքնության դեմ, եկեղեցուն չեն կարողանալու հաղթել․ Անուշ Միրզոյան Փրկարարները հայտնաբերել են Խուստուփ լեռան տարածքում մոլորված քաղաքացիներին Ազգային խայտառակություն է․ Գոհար Մելոյանը՝ Վեհափառի դատի մասին Ադրբեջանից ուղիղ թելադրանք է եկեղեցու դեմ պրոցեսը․ Գառնիկ Դավթյան Մոսկվայի կողմից այս սադրանքներն ավելի հաճախակի են դառնում, քանի որ Պուտինին անհրաժեշտ է շեղել ուշադրությունը և Եվրոպայի հետ էսկալացիա փնտրել. Ջորջա ՄելոնիԵթե Տիգրանաշենը զիջեն Ադրբեջանին, ապա Սյունիքն ու Վայոց ձորը կմասնատվեն Հայաստանից. Ավետիք ՉալաբյանԴե լա Ֆուենտեն հրապարակել է Իսպանիայի հավաքականի կազմը Ազգերի լիգայի համար Ռուսաստանի ԱԳՆ-ն օրինական թիրախներ է որակել Ուկրաինայում բրիտանական ռազմական օբյեկտները Դմիտրի Իշխանովը Չեխիայի Պարդուբիցեի բեմում առաջինը հնչեցրեց նոր «Steinway»-ը Ինչի՞ են պատրաստ Ռուսաստանն ու Ուկրաինան համաշխարհային մակարդակներումԳյումրի-Երևան ավտոճանապարհին բախվել են «Ford Transit»-ն ու «ԳԱԶ 53»-ը Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում Պարզ ներդրումային հնարավորություն Ամիօ բանկից՝ 9.5% եկամտաբերությամբ Կադրեր՝ ԶՊՄԿ-ի 2025 թվականի Կայուն զարգացման հաշվետվության ներկայացումիցCOP17-ին ընդառաջ՝ ՆԳՆ ծառայողները ամրապնդում են միջուկային սպառնալիքներին արձագանքելու կարողությունները․ անցկացվել է աշխատաժողով Հայաստանի բնակիչը հացադուլ է հայտարարել՝ Մոսկվայից պահանջելով վերադարձնել իր 3 երեխաներին Զելենսկուն մեղադրել են «Квартал 95»-ի աշխատակիցներին զորահավաքից պաշտպանելու մեջ Ատելության քարոզը մեր երկրում օր օրի ավելի մեծ տարածում է գտնում. Արմեն ՄանվելյանՀայաստանում մեծ թվով ներդրումների մասին խոստումները կեղծիք են. Հրայր ԿամենդատյանՊակիստանը խնդրել է Իրանին զսպել հութիների հարձակումները Սաուդյան Արաբիայի վրա. FT Ես հնչեցնելու եմ մարդկանց անուններ, ում քաղաքական հայացքների պատճառով հեռացրել են աշխատանքից․ Անդրանիկ ԳևորգյանԿանադան չի կարող որևէ դերի հավակնել Ուկրաինայի հարցով խաղաղ գործընթացում․ ՌԴ դեսպան Պակիստանում մզկիթի մոտ տեղի ունեցած պայթյnւնի հետևանքով զnhվել է 15 մարդ Սամվել և Կարեն Կարապետյանները մութ ու ցուրտ տարիներին կանգնած էին ժողովրդի կողքին․ Անդրանիկ ԳևորգյանՈստիկանները ձերբակալել են 34-ամյա կնոջը՝ ջրից բողոքելու պատճառովՀայաստանի պետական դպրոցները կարող են ակտիվացնել ChatGPT օգտահաշիվը Ucom Fellowship-ի մասնակիցները Ucom-ում հանդիպեցին Ռալֆ Յիրիկյանի հետ ՀՀ վարչապետին շնորհվել է Հեսսեյան խաղաղության մրցանակը Կարճատև անձրև, ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ 1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն էՓաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանԷդուարդ Հակոբյանը կարևորել է ՊԵԿ և ԱՄՀ երկարամյա համագործակցությունը