Բժիշկները արյան մեջ շաքարի և ինսուլինի մակարդակը նվազեցնող նոր միջոց են հայտնաբերել
ՖՈՏՈԲժիշկները պնդում են, որ պիստակի օգտագործումը օգնում է կանխել շաքարախտը:

Պիստակը հարուստ է արժեքավոր չհագեցած ճարպերով, որը կարող է օգտակար լինել հատկապես նրանց, ովքեր շաքարախտի զարգացման շեմին են կանգնած: Շաքարային դիաբետով տառապող 54 հիվանդ մասնակցել է հետազոտությանը՝ 8 ամիս միջերկրածովյան սննդակարգ պահելով: Նրանք միևնույն կալորիականություն պարունակող սննդամթերք և օրական 57 գրամ (մոտ 60 հատիկ) պիստակ են օգտագործել:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ փորձի մասնակիցների քաշը չի փոխվել, սակայն պիստակի առկայության շնորհիվ նվազել է արյան մեջ շաքարի և ինսուլինի մակարդակը:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է
5
Կայծակը հարվածել է չորս երեխաների հորը



