Երևան, 01.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Նազենի Հովհաննիսյանը դասախոսական ամբիոնից. ինչպիսի դասախոս է նա

ՖՈՏՈ
Tert.amLife-ը գրում է.
 
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը մոտ 7 տարի է՝ դասավանդում է Թատերական ինստիտուտում: Նա ապագա դերասաններին դասավանդում է Խոսքի մշակույթ (բեմական խոսք, հռետորական արվեստ, շնչառական վարժություններ, հնչյունների շտկում, կինոյի, հեռուստատեստության ու կառավարման խոսքի առանձնահատկություններ և այլն): Tert.am Life-ը ներկա է եղել Նազենիի դասին: Խիստ, բայց ընկերական. այսպիսին է Նազենի Հովհաննիսյանը դասախոսական ամբիոնից:
 
Նազենիի դասն անցնում է ոչ ֆորմալ ձևով: Դերասանուհին դա բնական է համարում։ «Թատերականում ֆորմալը ո՞րն է։ Այս ինստիտուտում այլ կերպ լինել չէր կարող»,– ասում է նա: Ուսանողները նրան դիմում են՝ Նազենի, նա ընթացքում կատակներ է անում, ընկերական շփվում, բայց և չի մոռանում խստության մասին: «Ինձ չեն դիմում անուն-հայրանունով կամ ազգանունով: Բայց պահում են «Դուք»–ի սահմանը. սա ներքին մշակույթի ու հարգանքի հարց է։ Ես խիստ եմ, բայց գերադասում եմ անմիջական շփում. դերասանի ու նրա ուսուցչի փոխհարաբերությունը հոգեբան ու այցելու փոխհարաբերություն են, պետք է քեզ վստահեն, որպեսզի բացվեն՝ հոգով, սրտով, էությամբ ու բանականությամբ։ Անվստահության մթնոլորտում չի կարող արվեստ ստեղծվել։ Իմ դասախոսությունները չեն կարող անշարժ լինել, ինչպես անշարժ չէ խոսքը։ Անգամ, երբ բանախոսում եմ հումանիտար բուհերում, դասն ինտերակտիվ է անցնում, բոլոր ուսանողները մասնակցում են ու տեղում՝ պրակտիկայում  կիրառում քիչ առաջ լսած տեսությունը։ Խոսքը գործ է, այն առանց շարժման գոյություն չունի»,- ասաց Նազենին:
 
 
Նազենին շեշտեց, որ շատ պահանջկոտ է, սակայն երբ բարկանում է, փորձում է վերահսկել էմոցիաները: «Ուսուցչի բարկությունը նույնն է, ինչ ծնողինը. այն առաջ է գալիս երեխայի սխալից կամ անտարբերությունից: Վերջին էտապում շատ եմ բարկանում Թատերականի ուսանողներիս վրա. դարձել են շատ անտարբեր, մի տեսակ ալարկոտ ու անկրակ։ Ալարկոտությունը, ծուլությունն ու անտարբերությունն անմարսելի են ինձ համար։ Ես դոնոր եմ և պահանջում եմ նույն վերաբերմունքն իմ՝ այս դեպքում՝ առարկայի նկատմամբ: Իմ սկզբունքն է, որ չկա անկարող ուսանող, կա սովորել չցանկացող ուսանող: Ես երբեք չեմ բարկանում սխալի վրա, բարկանում եմ անգործության վրա, սակայն անգամ փոքր իմպրովիզը կամ տեսանելի աշխատանքը կարող է անչափ ոգևորել ինձ»,- ասաց դերասանուհին ու հիշեց, որ վերջերս հանդիպում է ունեցել ԵՊՀ ուսանողների հետ, որից շատ է ոգևորվել:
 
«Բանախոսությանը ներկա էր 500 կամ ավելի ուսանող: Երկուսուկես ժամ տևած խոսակցության ընթացքում նրանք «փախցնու՞մ էին ինձնից ամեն բառս: Ըստ թեմայի՝ ես գնացել էի նրանց մոտիվացնելու, ոգևորելու, բայց նրանք ինձ նոր լիցքեր հաղորդեցին ու ռեստարտ եղած դուրս եկա։ Շնորհակալ եմ այդ երիտասարդներին։ Վստահ եմ, որ յուրաքանչյուր դասախոս ուզում է ոգևորված դուրս գալ լսարանից, ոչ թե հուսահատված։ Ուզում եմ վարակված դուրս գալ լսարանից: Շատ եմ ցավում, որ մեր ինստիտուտի ներկայիս ուսանողը դարձել է անտարբեր:
 
 
Դերասանուհին շատ է կարևորում առարկան, որը պարապում է. «Խոսքի մշակույթն իր մեջ հազար առարկա է ներառում: Դերասանի կյանքի կարևորագույն գործիքը խոսքն է։ Խոսքի վարպետությունը սովորեցնում է ոչ միայն գրագետ շնչել, ճիշտ խոսել, հնչյունները հստակ արտաբերել, որ լսելի լինի, այլև ապրել, խաղալ, լինել օրգանական, ի վերջո չմոռանալ, որ աշխարհում ի սկզբանե խոսքն էր։ Դերասանի մասնագիտության մեջ խոսքն առաջնային է»:
 
Նազենին հաճախ է բացակայում երկրից: Նրա խոսքով՝ հնարավորն անում է, որպեսզի դրանից դասերը չտուժեն: «Ես ավելի շատ եմ լինում դասերին, քան իմ դասացուցակն է, որովհետև կազմված դասաժամերը քիչ են այս առարկային լիարժեք տիրապետելու համար։ Կարծում եմ՝ սա մեր բուհի սխալ քաղաքականության կողմերից է, որն արժե վերանայել, քանզի ուսանողները շատանում են, իսկ ժամանակն, ըստ համեմատականի, քչանում։  Փառք Աստծո, ես այն դասախոսներից չեմ, ովքեր ինստիտուտում են հանուն փողի։ Ժամանակին ես իմ վարպետ Արմեն Մազմանյանի հրավերով գնացի Թատերական ու իմ ավագ ընկեր ու լավագույն մասնագետ Աննա Հեքեքյանի շնորհիվ է, որ շարունակում եմ դասավանդել։ Ինքս դեռ շարունակում եմ սովորել նրանից ու ցավում եմ, որ նույնիսկ ՀՀ վաստակավոր արտիստի կոչում չունի, թեև ամենաարժանիներից է։ Ես ինստիտուտ գնում եմ, որպեսզի իմ կարողության չափով, գիտելիքով ու փորձով սովորեցնեմ «քայլել» ապագա դերասաններին, ինչպես ժամանակին ինձ են քայլել սովորեցրել Մազմանյանն ու Հեքեքյանը։ Աշխատավարձն այնքան չնչին է, որ դրա մասին խոսելն անգամ ամոթ է, մանավանդ, որ իմ բացակայությունների համար ես նախապես գրում եմ պաշտոնական դիմում ու բացակա օրերի աշխատավարձը ինձնից պահվում է։ Թե´ ժամանակի, թե´ ֆինանսի առումով ես 3 անգամ ավելի ներդնում եմ այդ բուհում, իմ միակ ու կարևորագույն նպատակն է լավ արդյունք ստանալը, գուցե դա է պատճառը, որ համարվում եմ խիստ։)»,– նշեց նա։
 
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍաստիկ բուք Վարդենյաց լեռնանցքում. խորհուրդ է տրվում երթեւեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ պայթյուն է որոտացել ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են 18:20-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են Արարատի մարզում Jeep-ը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներ Անկարգություններ Թուրինում․ անվտանգության ծառայության ավելի քան 100 աշխատակից է վիրավորվելԱվտովթար՝ Երևան-Սևան ավտոճանապարհին Հայաստանում ոսկին թանկացման նոր ռեկորդ է սահմանելՓոքր բիզնեսը ազատվելու է շրջանառության հարկից.թեթևացվելու է վարչարարությունըԵվրամիությունում իշխանությունը «գրшվվել է խելագшրների ավազшկախմբի կողմից»․ Մեդվեդև Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել Միհրան Հարությունյանի հաղթական վերադարձը MMA (ֆոտո, վիդեո)ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Իրանի ափերի մոտ Շղթայական ավտովթար՝ Երևանում․ Սեբաստիա փողոցում բախվել են «Mercedes»-ը, «Nissan Rogue»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong» մակնիշի ավտոբուսը․ կա վիրավոր Արարատի մարզում Jeep-ը հայտնվել է ձորակում․ կան վիրավորներՓետրվարին 3 նշանակալի աստղագիտական երևույթներ են սպասվում. Հայհիդրոմետի տնօրենը գրում է Պեսկովը թվարկել է «ռուսաֆոբների ճամբարի» հիմնական երկրները Զելենսկին չի բացառել Ուկրաինայի նախագահական ընտրություններին իր մասնակցությունը Ալկարասը հաղթեց Ջոկովիչին և նվաճեց Australian Open-ի տիտղոսը Տարադրամի փոխարժեքները փետրվարի 1-ին Սեբաստիա փողոցում բшխվել են «Mercedes»-ը, «Nissan Rogue»-ը, «Nissan Bluebird»-ը, «ՎԱԶ 2106»-ը և «Zongtong» մակնիշի ավտոբուսը․ կա վիրшվոր ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 4 ներկայացուցիչ Արմավիրը «ոչ» ասաց Հայ Առաքելական Եկեղեցու պառակտմանը (Լուսանկարներ, տեսանյութ) Տնտեսական ծրագրի հաջորդ փուլը՝ հանուն հայերի բարեկեցիկ կյանքի․ Սամվել Կարապետյան Գագիկ Սուրենյանը լավ լուր է հայտնել (տեսանյութ) ՈՒղևորատար ավտոբուս է շրջվել․ կա 8 զnհ, 26 վիրավnրԱրտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ Մարտունիում պայթյուն և փլուզում է տեղի ունեցելՔրեական հետապնդում ժողով անելու համար․ հանցագործություն օրը ցերեկով. Էդմոն Մարուքյան Իրանի դեմ պшտերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի Երևան-Մեղրի ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում․ ճանապարհը միակողմանի փակվել է Վերին Լարսը փակ է բեռնատարների համար Թրամփը կոչ է արել ձերբակալել Օբամային Եվրո-2026. Հայաստանի ֆուտզալի հավաքականը քառորդ եզրափակիչում զիջեց Խորվաթիային և ավարտեց պայքարը Երբ իշխանությունը պшտերազմ է հայտարարում Եկեղեցուն, այն փաստացի պшտերազմ է հայտարարում սեփական պատմական հիշողությանը․ վտшնգված են սահմանադրական կարգը և հանրային համերաշխությունը․ Սուրենյանց Սարալանջից Սարի թաղ տանող ճանապարհին բшխվել են «BMW»-ն ու «Nissan»-ը. վերջինը կողաշրջվել է. կան վիրավnրներՀնդկաստանը նավթ կգնի Վենեսուելայից, այլ ոչ թե Իրանից․ Թրամփ Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի Արարատի մարզում ավտոմրցաշարը ողբերգական ավարտ է ունեցել Լա Լիգա․ «Բարսելոնան» հաղթեց «Էլչեին» Չինաստանը ցանցին է միացրել 1 ԳՎտ հզորության աշխարհի ամենամեծ ծովային արևային էլեկտրակայանըԱռանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով Շուտով հաճախ կտեսնեք այսպիսի կարճ հոլովակներ , թե ինչպես ենք պատկերացնում գյուղատնտեսությունը ուժեղ Հայաստանում. Հարություն ՄնացականյանՀրդեհ Գևորգ էմինի փողոցում գտնվող շինանյութի պահեստում Բախվել են ավտոմեքենաներ․ կա 3 տուժած Հրդեհ Գյումրի քաղաքում Ամենատաք փետրվարը դիտվել է 2018 թվականին Մեքենան հայտնվել է ջրատարում․ կան տուժածներ Հռոմի հնագույն եկեղեցիներից մեկում հայտնաբերվել է հրեշտակ Իտալիայի վարչապետի դեմքով Հայաստանում համերգով հանդես կգա LOBODA-ն