Իտալիայում հայտնաբերել են ձնահոսքից զոհված 4 մարդու
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայում Աբրուցո նահանգի Ֆարինդոլա քաղաքում ձնահոսքի տակ մնացած Rigopiano հյուրանոցից փրկարարները դուրս են բերել 3 դիակ, պարզվել է եւս մեկ զոհի գտնվելու վայրը, հաղորդում է DW-ն՝ վկայակոչելով Ansa գործակալությունը:
Իտալական Ansa գործակալության փոխանցմամբ, ձնահոսքի պահին քառահարկ հյուրանոցում եղել է 20 այցելու եւ 8 աշխատակից։ Փրկարարները ենթադրում են, որ մինչեւ տանիքը ձյան հսկայական շերտի տակ մնացած բոլոր մարդիկ զոհվել են։
«Իրավիճակը դրամատիկ է։ Կյանքի ոչ մի նշույլ չկա», – ասել է տեղի հրշեջ ծառայության ներկայացուցիչը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



