Լավրովն ու Կուրցը ԼՂ հարցը քննարկել են լայն համատեքստում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովի և Սեբաստիան Կուրցի հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՀԿ օրակարգում գտնվող հարցերի շատ լայն շրջանակ, ինչպես նաև այդ աշխատանքում Ռուսաստանի մասնակցությունը:
Նման հայտարարությամբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հանդես եկավ ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Լավրովի և Կուրցի հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվել է Լեռնային Ղարաբաղի խնդրին:
«Հաշվի առնելով, որ այդ հարցն առնչվում է ԵԱՀԿ-ին՝ այն ևս քննարկվել է, սակայն ավելի լայն, այն է՝ ԵԱՀԿ-ում Ավստրիային նախագահության համատեքստում: Հավելյալ տեղեկատվություն ուղղակի չունեմ»,- նշել է Մարիա Զախարովան:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



