Գերմանիայի դեղատներում կանեփի հիմքով դեղեր կվաճառեն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲունդեսթագը հունվարի 19-ին միաձայն հավանություն է տվել օրինագծին, որի համաձայն՝ ծանր հիվանդները կարող են դեղատանը բժշկի դեղատոմսով կանեփի հիմքով պատրաստված դեղեր գնել։ Այդ ծախսերը կծածկեն պարտադիր բժշկական ապահովագրության դրամարկղերը, փոխանցում է DW–ն։
Մինչեւ այս պահը դա թույլատրվում էր միայն ծայրահեղ ծանր դեպքերում, ընդ որում, հիվանդները պետք է իրենք ամբողջովին վճարեին դեղերի համար։ 2016-ին ամբողջ Գերմանիայում 647 նման թույլտվություն են տվել։
Դեղատներին կանեփով ապահովելու համար Գերմանիայում կթույլատրեն բժշկական նպատակներով կանեփ աճեցնել։ Իսկ մինչ այդ կթույլատրվի դրա ներմուծումը։
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



