Պատահար Հալաբյան փողոցում. տուժածին հիվանդանոց են տեղափոխել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՊատահար Երեւանի Հալաբյան փողոցում: Այսօր՝ հունվարի 19-ին, ժամը 20:25-ին ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցում՝ ծննդատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր են մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը եւ մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «BMW 320» մակնիշի 34ZQ868 պետհամարանիշի (վարորդ` Ն.Մ., ծնված 1991թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել ծառին:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա ԲԿ», որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



