Բրազիլիայում ավիաաղետից զոհվել է Petrobras-ի գործը հետաքննող դատավորը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Ռիո դե Ժանեյրոյի նահանգում ինքնաթիռի կործանման զոհ Է դարձել Բրազիլիայի Ֆեդերալ գերագույն դատարանի անդամ Տեորի Զավասկին, որն զբաղվում Էր Petrobras նավթի-գազի պետական ընկերության շուրջը կոռուպցիոն սկանդալի հետաքննությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Տեորի Զավասկիի մահվան մասին Facebook-ում հայտնել Է նրա որդին: Գերագույն դատարանի ներկայացուցիչը հավաստել Է, որ Զավասկիի անունը կա ծովն ընկած ինքնաթիռի ուղեւորների ցուցակում, սակայն հրաժարվել Է հետագա մեկնաբանություններից:
Hawker Beechcraft C90GT տուրբապտուտակավոր երկշարժիչ ինքնաթիռը, որը հունվարի 19-ի ցերեկը մեկնել Էր Սան Պաուլուից, աղետի Է ենթարկվել Պարատի մունիցիպալիտետի մերձակայքում թռիչքից 80 րոպե անց: Օդանավի կործանման վայրում գտել են երեք զոհերի մարմիններ:
Ինչպես հաղորդվում Է, ինքնաթիռը պատկանում Էր Emiliano հյուրանոցների հայտնի ցանցին:
Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը եռօրյա սուգ Է հայտարարել Տեորի Զավասկիի մահվան կապակցությամբ:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



