Մեքսիկացի թմրաբարոն Խոակին Գուսմանին արտահանձնել են ԱՄՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Մեքսիկայի «Սինալոա» թմրակարտելի պարագլուխ Խոակին Գուսմանին՝ Թզուկ (El Chapo) մականունով, արտահանձնել Է ԱՄՆ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին այս մասին հայտնել Է երկրի արտաքին գործերի նախարարությունը:
«Մեքսիկայի կառավարությունն այսօր Խոակին Գուսման Լոերային արտահանձնել Է ԱՄՆ»,- ասված Է ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը զետեղված Է Twitter միկրոբլոգների ցանցում՝ գերատեսչության պաշտոնական Էջում:
Associated Press (AP) գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի Թմրանյութերի դեմ պայքարի վարչությունը, նշում Է, որ Գուսմանին դատից առաջ կալանքի տակ կպահեն Նյու Յորքի նահանգում:
Թմրակարտելի պարագլխին հեռակա մեղադրանքներ են առաջադրվել Նյու Յորքի, Արիզոնայի, Կալիֆոռնիայի, Տեխասի, Իլինոյսի, Ֆլորիդայի եւ Նյու Հեմփշիրի նահանգներում առանձնապես խոշոր չափերով թմրանյութերի շրջանառությանը մեղսակցության մեջ: Տեխասի եւ Կալիֆոռնիայի նահանգներում Մեքսիկայի ամենահայտնի հանցագործներից մեկը մեղադրվում Է ծանր հանցագործությունների կատարման, այդ թվում՝ դիտավորյալ սպանությունների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



