ԱՄՆ-ի ֆիննախի ղեկավարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ Դոնալդ Թրամփի վարչակազմում ԱՄՆ-ի ֆինանսների նախարարի պաշտոնակատար կդառնա Ադամ Շուբինը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրավոր հայտարարության մեջ հայտնել Է ԱՄՆ-ի ֆիննախի մամուլի ծառայությունը:
Շուբինը վերջին ժամանակներս այդ գերատեսչության տեղակալի պաշտոնակատարն Էր, որը տնօրինում Է ֆինանսական հետախուզությունը եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարը:
Թրամփը, որի երդմնատվության արարողությունը հունվարի 20-ին տեղի Է ունենալու Վաշինգտոնում, իր կաբինետում ֆինանսների նախարարի պաշտոնում առաջադրել Է Սթիվեն Մնուչինին: Հունվարի 19-ին ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի ֆինանսական կոմիտեն լսումներ Է անցկացրել Մնուչինի թեկնածության շուրջ:
«Ֆինանսների նախարարության ղեկավարման սահուն պահպանումն ապահովելու նպատակով» Շուբինը «հունվարի 20-ից» ժամանակավորապես կատարելու Է այդ գերատեսչության ղեկավարի պարտականությունները: Հայտարարության մեջ ճշտվում Է, որ Շուբինն այդ գործառույթները կատարելու Է «մինչեւ նոր նախարարի թեկնածության հաստատումը», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով



