Մարին Լե Պենը հորդորել է վերջ դնել Եվրամիության «գերիշխանությանը»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՖրանսիայի «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ, երկրի նախագահի պաշտոնի թեկնածու Մարին Լե Պենը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է սահմանափակել Եվրամիության գերիշխանությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Անհրաժեշտ Է վերջ դնել Բրյուսելի գերիշխանությանը»,-ասել Է Լե Պենը՝ ելույթ ունենալով Radio Classique ռադիոկայանի եթերում: Դրա հետ մեկտեղ նա ցանկություն Է հայտնել «հսկողության տակ վերցնել մեր սահմանները, վերադարձնել մեր դրամական անկախությունը եւ անսալ ժողովրդին»:
Ավելի վաղ «Ազգային ճակատի» առաջնորդը քանիցս հայտարարել Է Եվրամիությունից Ֆրանսիայի դուրս գալու անհրաժեշտության մասին:
Ֆրանսիայի նախագահի ընտրություններն անցկացվելու են երկու փուլով՝ 2017 թվականի ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին: BVA հասարակական կարծիքի կենտրոնի եւ Salesforce ընկերության կողմից անցկացված հարցման տվյալներով, որոնք հրապարակվել են դեկտեմբերի 7-ին, երկրորդ փուլ կանցնեն «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը եւ նրա ընդդիմախոսը՝ Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը: Դրա հետ մեկտեղ հարցումը նշում Է Ֆիյոնի զգալի առավելությունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



