Երևան, 16.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արմավիրի մարզի Ակնալիճ և Տավուշի մարզի Զորական գյուղերում օրերս արձանագրվել է բոտուլիզմի 2 դեպք` 6 տուժածով: 

Թունավորման պատճառը եղել է տնային պայմաններում պատրաստված ծիծակի և լոլիկի մարինադի պահածոների օգտագործումը: Ուտելուց 24 ժամ անց հիվանդների մոտ ի հայտ են եկել բոտուլիզմին բնորոշ  ախտանշաններ։ Հիվանդները շտապօգնության մեքենայով տեղափոխվել են Երևան, «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ նրանց անմիջապես ներարկվել է հակաբոտուլինային պոլիվալենտ շիճուկ: Հիվանդներից մեկի վիճակը գնահատվում է ծանր, մյուսներինը` միջին ծանրության։ Թունավորվածների բուժումը շարունակվում է:  Այս մասին «Արմենպրես»- ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից:

Բոտուլիզմը սննդային ծանր թունավորում է, որի հարուցիչը Clostridium botulinum-ն է:  Հիվանդության հարուցիչը գտնվում է արտաքին միջավայրում` հողի մեջ սպորների ձևով, որտեղից էլ անցնում է բանջարեղենի, կանաչեղենի վրա: Նշված հարուցչի աճի և զարգացման համար անհրաժեշտ են անօդ պայմաններ, որտեղ բազմանում են և արտադրում թույն: Նման պայմաններ ստեղծվում են կափարիչներով հերմետիկ փակված պահածոներում: Հարուցչի ոչնչացումը կատարվում է միայն հատուկ սարքերում` ավտոկլավներում բարձր ճնշման (1.5-2 մթնոլորտ) և ջերմության (1200-1300C) ազդեցության տակ, որոնք առկա են միայն պահա ծո արտադրող կազմակերպություններում։ Տնային պայմաններում այն հնարավոր չէ իրականացնել:

Բոտուլիզմով ախտահարված սննդամթերքը չի փոխում իր համը, հոտը, գույնը և տեսքը:

Հիվանդության հիմնական ախտանշաններն են` սրտխառնոց, փսխումներ, փորլուծություն կամ փորկապություն, որովայնի շրջանում ցավեր, գլխապտույտ, ընդհանուր թուլություն, բերանի չորություն, տեսողության խանգարում (աչքերի առջև մշուշ, ցանց), երկտեսություն, բբերի լայնացում, կոպի իջեցում, խոսքի խանգարում (խռպոտություն, ռնգախոսություն), շնչահեղձություն, կլման ակտի խանգարում, հավասարակողմ կաթված: Դրանք ի հայտ են գալիս ախտահարված սնունդն ընդունելուց հետո 2-3 ժամից մինչև 10 օրվա ընթացքում:

Բոտուլիզմից խուսափելու նպատակով  ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է.

  • խուսափե´ք  տնային պայմաններում պատրաստված պահածոների օգտագործումից,
  • տնային պայմաններում պատրաստված պահածոներն օգտագործելուց առաջ ենթարկե´ք ջերմային մշակման` պահածոյի պարունակությունը եռացնելով 20-25 րոպե,
  • մի գնե´ք տնային պայմաններում պատրաստված պահածոներ շուկայից կամ պատահական անհատներից,
  • առաջին ախտանշաններն ի հայտ գալուն պես անմիջապես դիմե´ք բժշկի:

 

Արտառոց դեպք՝ Երևանում, ամուսինը նկատել է, որ կինը ձեռքը դրել է մեկ այլ տղամարդու ուսին, ու փորձել է հանդիպել վերջինի հետ Նոյեմբերյանի համայնքային ոստիկաններին է հանձնվել երկու հետախուզվող Պեսկովն ասել է, թե ովքեր են լինելու Ժնևի բանակցություններում ռուսական պատվիրակության կազմում Ադրբեջանցիների հետ քննարկումների ժամանակ անցյալը մոռանալու խոսք չկա, որքան էլ ծանր է անցյալը, փորձենք խաղաղության գործընթացը դարձնել անշրջելի. հայկական կողմի մասնակից Հնարավո՞ր է արդյոք 100% անվճար բարձրագույն կրթություն ունենալ և ո՞րն է պետության դերը«ՀայաՔվեն» քաղաքական հայտ է ներկայացնում և կմասնակցի ԱԺ ընտրություններին«Հայրենիք» կուսակցության հերթական տարածքային գրասենյակը հանդիսավորությամբ բացվեց Սպիտակում Վաղը Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը» Ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտի առավելություններն ու վտանգներըՁմեռային Օլիմպիական խաղեր․ Հայաստանի ներկայացուցիչների ելույթների ժամանակացույցը Արամյանցների դղյակի թաքնված փաստերը․ բացահայտելով Հայաստանը (մաս 8) 2026-ին արևային էներգիայի պահանջարկի նոր շարժիչ ուժ է դառնալու արհեստական բանականությունը ՀՀ իշխանության համար գերիների հարցը կարևոր չէ, Վենսի այցի շրջանակներում հարցը շրջանցեցին. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Իմ մենամարտը Իլիա Թոփուրիայի հետ անխուսափելի է․ Արման Ծառուկյան Վարչախումբը հիմա թշնամանքի, ատելության սլաքը ուղղել է դեպի Կաթողիկոսը. Մենուա Սողոմոնյան«Մայր Հայաստան»-ը ներկայացրեց իր պայքարի ձևաչափը Իշխանությունը ոչ պաշտոնապես սկսել է քարոզարշավը՝ վարչական ռեսուրսներն օգտագործելով․ Աննա ԿոստանյանՄեր տարածաշրջանում խաղաղություն կարող է հաստատել միայն ռուսական անվտանգության ճարտարապետությունը. Մհեր ԱվետիսյանԱյժմ եկել է հաջորդ քայլն անելու ժամանակը. Ավետիք ՉալաբյանԵրկու շաբաթ առաջ անհետ կորած աղջիկը մահացած է գտնվելՊարտադիր կանխարգելիչ ստուգումը պետք է լինի համընդհանուր. Հրայր ԿամենդատյանՔրեական գործ Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ. քաղաքական և հասարակական արձագանքները Տղամարդը կրակել և սպանել է իր երեխաներին. մանրամասներԵրրորդ ժամկետի հավակնություն. Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի քաղաքական պատասխանատվության մասին Արտակարգ դեպք՝ Երևանում, «Opel» է այրվել, կրակը տեսանելի է եղել մի քանի հարյուր մետրից. Shamshyan Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Շնորհակալության աղոթքԿիևը գտնվում է աղետի եզրին․ Կլիչկո Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Գերմանիայում 2 ամսում 5 բանկ է կողոպտվել Մեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետո Լիոնել Մեսսին չի պատրաստվում մասնակցել 2026թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանըՁյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 16-ից 20-ը Սանկտ Պետերբուրգից թռչող ինքնաթիռը հողմապակու ճաքով վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»Կանադացիների 40%-ը ցանկանում է միանալ Եվրամիությանը․ Կալլաս Ադրբեջանը կավելացնի բնական գազի արտահանումը Սերբիա Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները Ավստրալիայում 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել թանգարանից հին եգիպտական ցուցանմուշներ գողանալու համարԽաղաղության խորհրդի անդամ երկրները 5 մլրդ դոլար են հատկացրել Գազայի հումանիտար օգնության և վերականգնման համար. ԹրամփԳիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի անսպասելի «արագացուցիչ» են հայտնաբերելՍերբիան և Ադրբեջանը Նիշի մերձակայքում գազային էլեկտրակայան կկառուցեն. Վուչիչ Նիգերիայի արևմուտքում ահաբեկիչները սպանել են 32 խաղաղ բնակչի Ե՞րբ է Բայրամյանը պատրաստվում ավարտել կարիերան Խոշոր ավտովթար Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր ԱՄՆ-ն գոհ է Սիրիայում իրադարձությունների ընթացքից. Մարկո Ռուբիո Թբիլիսիում ձերբակալել են 14 տարին չլրացած աղջիկներին ինտիմ հաղորդագրություններ ուղարկած տղամարդու