Ճարպակալումը D վիտամինի պակա՞ս
ԼԱՅՖԵվրոպացի մի խումբ գիտնականներ մի շարք հետազոտություններ են իրականացրել, և դրանց արդյունքների վրա հիմնվելով ապացուցել են, որ D վիտամինը եւ կնոջ բարեկազմությունը ուղիղ կապ ունեն միմյանց հետ: Հետազոտության ընթացքում գիտնականները հետազոտել են ավելի քան 4,5 հազար կանանց, որոնց տարիքը եղել է 65 եւ բարձր:

Գիտական աշխատանքի արդյունքները փաստել են, որ ուղիղ կապ կա D վիտամինի եւ ավելորդ քաշին հակվածության միջեւ: Եթե կանանց մոտ վիտամինի անբավարարություն է եղել, նրանք տառապել են ավելորդ քաշով: Ըստ գիտնականների, վիտամինն ազդում է ճարպերի չորացման վրա, հետեւաբար նվազեցնում է քաշը: Գիտնականները խորհուրդ են տալիս յուղոտ ձուկ շատ ուտել եւ բավական ժամանակ անցկացնել արեւի տակ:
Նյութը հրապարակման պատրաստեց Past.am-ը:



