Մերկելը եւ Օլանդը Բեռլինում կքննարկեն ԵՄ-ի ապագայի հարցերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 27-ին Բեռլինում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, կողմերի քննարկումներում գլխավորը կլինեն Եվրամիության ապագային վերաբերող հարցերը: Այդ մասին բրիֆինգի ընթացքում հայտարարել Է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Ուրբաթ ժամը 12-ին կանցլերը գերատեսչությունում կընդունի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին, նրանք բանակցություններ կվարեն աշխատանքային ճաշկերույթի ընթացքում»,-ասել Է Զայբերտը:
Կարծարծվեն հիմնականում ԵՄ-ի ապագային վերաբերող բանակցություններն ու պայմանավորվածությունները: Կոնկրետ խոսակցություն կծավալվի փետրվարի 3-ին Մալթայում եւ մարտի վերջին Հռոմում կայանալիք հանդիպումների նախապատրաստման շուրջ»,-հավելել Է նա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
2
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
5
Տարադրամի փոխարժեքն այսօր․ ինչպես է փոխվել դոլարի, եվրոյի և ռուբլու արժեքը



