Ստամբուլում նռնականետից կրակ են բացել իշխող կուսակցության գրասենյակի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱնհայտ անձինք ուրբաթ օրը նռնականետից կրակ են բացել Թուրքիայի իշխող Արդարություն եւ Զարգացում կուսակցության ստամբուլյան գրասենյակի վրա, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն՝ վկայակոչելով NTV հեռուստաալիքը։
Նախնական տեղեկությունների համաձայն, զոհեր եւ վիրավորներ չկան։
Որբաթ ավելի վաղ անհայտ անձինք նռնականետից կրակ են բացել նաեւ Ստամբուլի Վաթան փողոցում գտնվող անվտանգության վարչության շենքի վրա, սակայն, ինչպես հայտնել է Ստամբուլի նահանգապետ Վասիփ Շահինը, արկը դիպչել էր պատին, տուժածներ չկայում։
Ստամբուլում անցկացվում է մեծածավալ ոստիկանական գործողություն։
1
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
2
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
3
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
4
Հայտնի դերասանը մեղադրվում է երեխաների նկատմամբ սեռական բռնության մեջ
5
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ



