Մյանմայում ազատ են արձակվել պատանդ զբոսաշրջիկներն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Մյանմայում բանակցությունների շնորհիվ ազատ են արձակվել պատանդ վերցրված 40 զբոսաշրջիկներ: «Արմենպրես»-ի տեղեկացմամբ` այդ մասին գրում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով Nation TV-ին:
Նշվում է, որ Թայլանդից զբոսաշրջիկներին պատանդ էին վերցրել տեղացի ժողովուրդների ներկայացուցիչներից բաղկացած գրոհայինների խումբը՝ Մյանմայի Կարեն նահանգի տարածքում:
Նրանք Թայլանդի իշխանություններից պահանջում էին ազատել իրենց անդամներից մեկին, որին թագավորության իրավապահները նախկինում ձերբակալել էին թրաֆիքինգի մեղադրանքով:
Բանակցություններից հետո զինյալները համաձայնվել են ազատ արձակել պատանդներին: Այլ մանրամասներ դեռևս հայտնի չեն, սակայն զինյալները ձերբակալված չեն և սպառնում են կրկին պատանդ վերցնել Թայլանդի բնակիչներից, եթե իրենց պահանջները չկատարվեն:
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
3
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
4
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



