Ոստիկանները խոշտանգել են քաղաքացուն. հարուցվել է քրեական գործ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՁերբակալված անձանց պահման վայրից ստացվել է իրազեկում այն մասին, որ ՀՀ քննչական կոմիտեի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձերբակալված Ալբերտ Ե.-ի մարմնին առկա են բազմաթիվ վնասվածքներ: Վերջինս հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի օգոստոսի 25-ին մոր ահազանգի կապակցությամբ իրենց տուն ժամանած ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցներն իրեն խոշտանգել են՝ պատճառելով ֆիզիկական ուժեղ ցավ:
Ինչպես Արմենպրեսին տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, քաղաքացի Ալբերտ Ե.-ի հաղորդման հիման վրա՝ մի խումբ անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



