Փարաքարում Range Rover-ը բախվել է արգելապատնեշին ու գլխիվայր շրջվել, կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր՝ հունվարի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան քաղաքում: Ժամը 17:10-ի սահմաններում Վաղարշապատ-Երևան ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ ՃՈ անշարժ պահակակետի (Փարաքարի «գայի պոստ»-ի) մոտ Range Rover մակնիշի 35 AS 434 համարանիշի ավտոմեքենայի վարորդը, դեպի Երևան ընթանալիս, բախվել է հանդիպակաց երթևեկելի գոտիները բաժանող բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր շրջվել. տեղեկացնում է Shamshyan.com-ը։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։


1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...
5
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ



