Քեն Նահիգյանը նշանակվել է Թրամփի վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայազգի Քեն Նահիգյանին նշանակել է Թրամփ-Փենս վարչակազմի անցումային գործընթացի պատասխանատու:
Horizon Weekly-ի փոխանցմամբ` այս մասին ասվում է անցումային թիմի մամլո հաղորդագրության մեջ: Այս պաշտոնում Նահիգյանը կփոխարինի Ռիք Դիրբորնին, ով այժմ ստանձնել է Սպիտակ տան անձնակազմի փոխղեկավարի պաշտոնը:
Քեն Նահիգյանը Թրամփի նախընտրական պայքարին միացել էր անցյալ ամռանը և Թրամփի հաղթանակից հետո մասնակցել է երկրի հաջորդ կառավարության կազմավորմանն ուղղված աշխատանքներին:
«Ընտրություններին հաջորդած օերին նա ներգրավվել է նորընտիր նախագահին աջակցության ցուցաբերման գործընթացին, ինչպես նաև մեր աշխատակազմի պաշտոնատար անձանց` լսումների համար պատրաստմանը», - ասել է Դիրբորնը:
1
Ամուսնացել է Աշոտ Ղազարյանը
2
Ցուլը հարձակվել է 54-ամյա կնոջ վրա. նրան փրկել չի հաջողվել
3
Կյանքից հեռացել է Ղուկաս Գուլինյանը
4
14-ամյա դպրոցականը կյանքից հեռացել է ֆիզկուլտուրայի դասի ժամանակ
5
Հայտնի է Գյումրիում տեղի ունեցած ողբերգության մասնակիցների ինքնությունը. նրանցից մեկը ծառայում է ՀՀ-...



