Երեւան-Մեղրի ճանապարհին մեքենան բախվել է սյանն ու շրջվել. կան վիրավորներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր հունվարի 22-ին, ժամը 02.57-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Երասխ գյուղում՝ շրջադարձի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը :
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երեւան-Մեղրի հատվածի 66-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի 34 VL 047 պետհամարանիշով (վարորդ՝ Ա. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ բախվել սյանը, այնուհետեւ շրջվել, ինչի հետեւանքով վարորդն ու ուղեւոր Է. Ղ.-ը ստացել են մարմնական վնասվածքներ: Վերջիններս հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը:
1
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
2
Բուք, ձնախառն անձրև, ցածր հորիզոնական տեսանելիություն․ եղանակն այս օրերին
3
Ողբերգական դեպք․ հրդեհի հետեւանքով զոհվել են մայրն ու չորս երեխաները
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Ո՞վ կղեկավարի գործադիր իշխանությունը․ «Ուժեղ Հայաստան»-ը հայտարարում է վարչապետի իր թեկնածուին



